Հատված
Արդյունաբերական հեղափոխությունը ձեռքի աշխատանքից անցումն է մեքենայականի, մանուֆակտուրայի վերածումը ֆաբրիկայի։ Դա ագրարային տնտեսությունից արդյունաբերական արտադրության անցում է, որը հանգեցնում է հասարակության վերափոխման։ Արդյունաբերական հեղափոխությունը տարբեր երկրներում տեղի էր ունենում տարբեր ժամանակահատվածներում, սակայն ընդհանուր առմամբ արդյունաբերական հեղափոխությունը սկսվեց 18-րդ դարի կեսերից և ավարտվեց 19-րդ դարում։ Արդյունաբերական հեղափոխության հետևանքով տեղի ունեցավ արդյունաբերության արագ զարգացում և կապիտալիզմի՝ որպես աշխարհի գերիշխող տնտեսական համակարգի հաստատող համակարգ։ Քանի որ մանուֆակտուրան հիմնված էր ձեռքի աշխատանքի վրա, ապա մինչև 18-րդ դարի կեսերը այն հասավ իր հնարավորությունների սահմանին, և ձեռքի աշխատանքի հնարավորությունները սպառվեց։ 18-րդ դարի 60-ական թվականներից սկսվում է հայտնագործությունների և արտադրության մեջ դրանց ներմուծման երկար մի ճանապարհ։ Հայտնագործությունների հոսքը այնքան հզոր էր, որ զարմացած ժամանակակիցները իրենց աչքի առաջ կատարվածը անվանեցին «արդյունաբերական հեղաշրջում»:
Գրականության ցանկ
1. Մարքս Կ., Կապիտալ, հ.1
2. Мортон А. Л., История Англии, Москва, 1950, ст. 14.
3. Bardi, Coyle and Novack, 2006: 158
4. Cooper et al., 1998: 277
5. Watts, Martin (1999). Working Oxen. Shire Album. 342. Princes Risborough, Buckinghamshire: Osprey Publishing. p. 4. ISBN 9780747804154. Retrieved 2016-02-08.