Հատված
Ձեռնարկության հիմնական կապիտալը նյութականորեն ներկայացնում է ակտիվների մի մասը՝ ոչ ընթացիկ ակտիվներում ներդրումները, երկարաժամկետ անավարտ ներդրումները (ինվեստիցիաներ), ոչ նյութական ոչ ընթացիկ ակտիվները, երկարաժամկետ ֆինանսական ներդրումները: Ոչ ընթացիկ ու ընթացիկ ակտիվների մեջ կատարվող ամբողջ ներդրումները ձեռնարկությունների ինվեստիցիաներն են, որոնց ձևավորման բոլոր հնարավոր աղբյուրները հետևյալն են՝
- տնտեսավարող սուբյեկտի սեփական միջոցներ.
- արժեթղթերի էմիսիայի, իրավաբանական ու ֆիզիկական անձանց փայավճարների ստացման ճանապարհով դրամական միջոցների ներգրավում
- բանկի երկարատև ու կարճատև վարկեր.
- օտարերկրյա ներդրողների միջոցներ.
- արտաբյուջետային ֆոնդերի միջոցներ.
- այլ աղբյուրներ: Բոլոր աղբյուրների մեջ հիմնական տեղը պատկանում է սեփական միջոցներին: Դա ընդգրկում է հիմնադիրների նախասկզբնական մուծումները և ֆինանսատնտեսական արդյունքներով ստացված դրամական միջոցների մի մասը:
Գրականության ցանկ
1. Լ. Բադանյան, Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան 2007թ.
2. Առաքելյան Կ. Ա. Կազմակերպության տնտեսական գործունեության վերլուծություն: Երևան, Զանգակ-97, 2006թ.:
3. Ա. Գ. Ճուղուրյան Կառավարչական հաշվառում Երևան «Տնտեսագետ» 2005թ.: