Հատված
Վերլուծական հետազոտությունները հիմնականում կատարվում են «Աշխատանքի մասին հաշվետվության» տվյալներով: Դրանից բացի, օգտագործվում են նաև կազմակերպության բիզնես-ծրագիրը, կադրերի բաժնի, տաբելային հաշվառման նյութերը, ինչպես նաև կառավարչական հաշվառման և հաշվետվության այլ տվյալներ: Աշխատանքային պաշարներով կազմակերպության և նրա առանձին կառուցվածքային ստորաբաժանումների ապահովվածության գնահատման համար անձնակազմի, դրա առանձին խմբերի և տարբեր մասնագիտությունների գծով փաստացի տվյալները համեմատում են բիզնես-ծրագրով նախատեսված մեծությունների հետ` ինչպես բացարձակ, այնպես էլ հարաբերական կտրվածքով: Դրա հետ մեկտեղ, հատուկ ուշադրություն պետք է դարձնել անձնակազմի շարժի վերլուծությանն ըստ որակական աստիճանի, աշխատանքային ստաժի, կրթական մակարդակի և սեռատարիքային կազմի: Առանձնակի ուշադրություն պետք է դարձնել հոսունության պատճառների բացահայտմանը և դրա հիման վրա մշակել անձնակազմի մշտականության մակարդակի բարձրացման միջոցառումների ծրագիր:
Գրականության ցանկ
1. Առաքելյան Կ., Սարգսյան Ա., Տնտեսական գործունեության վերլուծություն, Երևան Զանգակ-97, 2006թ.
2. Բայադյան Ա., Ֆինանսական վերլուծություն, Երևան 2008թ.