ԱՏԳԱԱ 2-րդ բաժնի (բուսական ծագման ապրանքներ) նկարագիրը և տեղը անվանացանկում

Գին՝ 3600դրամ
Էջերի քանակ՝ 18էջ
Մաքսային գործ
Աշխատանքի տեսակ՝ Կուրսային
Աշխատանքի ID` 2810

Բովանդակություն

Ներածություն
ԱՏԳԱԱ 2- րդ բաժնի ( բուսական ծագման ապրանքներ ) նկարագիրը և տեղը անվանացանկում
Եզրակացություն
Օգտագործված տեղեկատվական աղբյուրները

Հատված

Արտաքին տնտեսական գործունեության մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման, ինչպես նաև մաքսային վիճակագրության վարման նպատակով Հայաստանի Հանրապետությունում կիրառվում է Միության հանձնաժողովի հաստատած՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդի 16.07.2012թ.-ի թիվ 54 որոշում): Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը հիմնվում է Ապրանքների նկարագրման և կոդավորման ներդաշնակեցված համակարգի և Անկախ պետությունների համագործակցության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի վրա: Ապրանքների նկարագրման և կոդավորման ներդաշնակեցված համակարգը (Harmonizet Commodity Description and Coding System-HS) ընդունվել է համաձայն 1984թ. հունիսի 14-ի «Ապրանքների նկարագրման և կոդավորման ներդաշնակեցված համակարգի մասին» միջազգային կոնվենցիայի և պաշտոնապես ճանաչված է աշխարհի ավելի քան 150 երկրներում, 1988թ. հունվարի 1-ից: Համաձայն ներդաշնակեցված համակարգի (ՆՀ), ֆիզիկապես շարժունակ ցանկացած ապրանքատեսակ դասակարգված է ապրանքային 21 բաժիններում (դրանք նշվում են հռոմեական թվանշաններով` I-XXI): Ապրանքների դասակարգումն այս կամ այն բաժնում հիմնականում ելնում է տվյալ ապրանքի ճյուղային պատկանելիությունից կամ այն նյութից, որից տվյալ ապրանքը պատրաստված է, իսկ որոշ դեպքերում նաև նրա նպատակային նշանակվածությունից: ՆՀ-ում յուրաքանչյուր ապրանք ունի վեց նիշից բաղկացած ծածկագիր, որտեղ առաջին երկու նիշերը ցույց են տալիս ապրանքային խումբը (ՆՀ-ում կա 97 ապրանքային խումբ` 01-ից 97, այդ տվում 77-րդ խումբը հանդիսանում է պահուստային), հաջորդ երկուսը` ենթախումբը կամ ապրանքային դիրքը և վերջին երկուսը` ենթադիրքը:

Գրականության ցանկ

1. Մաքսային գործի իրականացման նպատակներով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման համար օգտագործվող` արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը հաստատելու մասին ՀՀ Կառավարության որոշում, 2014թ.
2. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքների միասնական անվանացանկ՝ http://www.petekamutner.am/Shared/Documents/_cs/_ci/Information_For_EEA_Participants/ck_atgaa_2014_5_arm.pdf
3. http://www.irtek.am/views/act.aspx?aid=81749
4. http://www.petekamutner.am/Content.aspx?itn=csCIGoodsClassification

Պատվիրել/