Հատված
ԱՏԳ ԱԱ մեկնաբանման առաջին և հիմնական կանոնի համաձայն` բաժինների, խմբերի և ենթախմբերի անվանումները նշվում են միայն ԱՏԳ ԱԱ–ից օգտվելու հարմարության համար. իրավաբանական նպատակներով ապրանքների դասակարգումը ԱՏԳ ԱԱ–ում իրականացվում է՝ ելնելով ապրանքային դիրքերի տեքստերից և բաժինների կամ խմբերի համապատասխան ծանոթագրություններից, և եթե այդ տեքստերով այլ բան նախատեսված չէ, ապա՝ վերոնշյալ կանոնների դրույթներին համապատասխան: Հարկ է նշել նաև, որ, համաձայն Մաքսային Միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի, ապրանքների դասակարգման ճշտությունը ստուգվում է մաքսային մարմինների կողմից: Ապրանքների ոչ ճիշտ դասակարգման հայտնաբերման դեպքում մաքսային մարմինն ինքն է իրականացնում ապրանքների դասակարգումը և որոշում է ընդունում ապրանքների՝ այն ձևով դասակարգման վերաբերյալ, որը սահմանված է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ: Ինչպես նաև, ապրանքների դասակարգման համար պարտադիր չեն ապրանքների՝ ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերը, որոնք նշված են առևտրային, տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում և (կամ) այլ փաստաթղթերում, բացառությամբ վերոնշյալ Օրենսգրքի 180-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերի, ինչպես նաև եզրակացություններում, տեղեկանքներում, փորձաքննության արձանագրություններում, որոնք տրվում են փորձագիտական հիմնարկների կողմից:
Գրականության ցանկ
1. Մաքսային գործի իրականացման նպատակներով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման համար օգտագործվող` արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը հաստատելու մասին ՀՀ Կառավարության որոշում, 2014թ.
2. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքների միասնական անվանացանկ՝ http://www.petekamutner.am/Shared/Documents/_cs/_ci/Information_For_EEA_Participants/ck_atgaa_2014_5_arm.pdf
3. http://www.irtek.am/views/act.aspx?aid=81749
4. http://www.petekamutner.am/Content.aspx?itn=csCIGoodsClassification