Հատված
Սույն աշխատանքի արդիականությունն ու կարևորությունը պայմանավորված է աշխարհագրական օրինաչափությունների առանձնահատությամբ, և նշանակությամբ զբոսաշրջության մեջ: Մենք աշխատանքում ներկայացրեցինք աշխարհագրության դերը զբոսաշրջության մեջ, աշխարհագրական օրինաչափությունների դերը զբոսաշրջային գործոնների բազմազանության ապահովման գործում: Ինչպես գիտեք, զբոսաշրջությունը մարդկանց կազմակերպված խմբերի կամ անհատների ժամանակավոր մեկնումն է, ճանապարհորդությունն է իրենց մշտական միջավայրի սահմաններից դուրս, ճանաչողական, կազդուրման, մարզական, գիտագործնական, կրոնական և այլ նպատակներով ոչ ավելի քան 12 ամիս ժամանակով, բացառությամբ ժամանած երկրի տարածքում վճարովի գործունեություն ծավալելուց, իսկ զբոսաշրջության զարգացումը հիմնականում կախված է աշխարհագրական գործոններից, որոնք կոնկրետ տարածքի համար ունեն համապարփակ բնութագիր և ընդգրկում են բնական ու հասարակական բազմաթիվ ոլորտներ: Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել ու լուսաբանել աշխարհագրության դերը զբոսաշրջության մեջ, ինչպես նաև ներկայացնել աշխարհագրական օրինաչափությունների դերը զբոսաշրջային գործոնների բազմազանության ապահովման գործում:
Գրականության ցանկ
1. Ծառայությունների ոլորտի արդյունավետ կառավարում: Յու.Մ.Սուվարյանի ընդհ. խմբ.: Երևան, ԱՌՏ, 2004:
2. Հարությունյան Շ․, Զբոսաշրջության ինդուստրիա և աշխարհագրություն, Երևան, 2004։
3. Մարգարյան Ա․, Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպման իրավական կարգավորումները, Երևան, 2017։
4. Александрова А.Ю. Международный туризм. Учебник.-М.: Аспект Пресс, 2002․
5. Kellens W., Neutens T., Deckers P., Reyns J., De Maeyer Ph. Coastal Flood Risks and Seasonal tourism: Analysing the Effects of Tourism Dynamics on Casualty Calculations. Natural Hazards, Volume 60, Issue 3, 2012․
6. Towards New Forms of Public-Private Sector Partnership: The Changing Role, Structure and Activities of National Tourism Administrations. A special report for the World Tourism Organization, 1996․