Հատված
«Դանտե Ալիգիերիի «Աստվածային կատակերգությունն» քրիստոնեական կաթոլիկ Միջնադարի գեղարվեստական իսկական էպոսն է, այն ունի ներքին հարուստ բովանդակություն, իմաստ, սյուժե և ի վերջո մեծագույն պոեմ է»: Պոեմը ոչ միայն Դանտեի գաղափարա-քաղաքական և գեղարվեստական մտքի զարգացման արդյունքն է, այլև ողջ միջնադարյան մշակույթի գեղարվեստական սինթեզը: Հենց որպես «Աստվածային կատակերգության» հեղինակ Դանտեն միաժամանակ Միջնադարի և Վերածնության գրող է: Դանտեն կոչել է իր պոեմը «Կատակերգություն»՝ կիրառելով այդ բառը միջնադարյան իմաստով: Միջնադարում այդպես էր կոչվում ցանկացած երկ, որն ունի տխուր սկիզբ և բարեհաջող ավարտ: Ինչ վերաբերում է «Աստվածային» մակդիրին, ապա այն XVI դարի հավելում է: Պոեմի կոմպոզիցիան շատ հստակ է: Այն բաժանվում է երեք մեծ մասերի, որոնք պատկերում են անդրշիրիմյան կյանքի երեք աշխարհները՝ Դժոխքը, Քավարանը և Դրախտը: Յուրաքանչյուր մաս բաղկացած է 33 երգից, ընդ որում, առաջին մասին ավելանում է ևս մեկ երգ, որն ունի ներածության բնույթ: Այսպիսով, երգերի ընդհանուր քանակը հասնում է հարյուրի: Պոեմը չափածո է և գրված է տերցիններով: Պոեմում առկա է նշանների և թվերի միստիկ նշանակությունը. 3 թվի և նրանից բաղադրվող 9 թվի նշանակությունը միստիկական է: Արդեն «Նոր կյանք» շարքում 9 թիվը խորհրդավոր կերպով բանաստեղծի կյանքի բոլոր էական իրադարձությունների ուղեկիցն է: «Աստվածային կատակերգության» մեջ 3 և 9 թվերի վրա է հիմնված հանդերձյալ աշխարհի ողջ կառուցվածքաբանությունը:
Գրականության ցանկ
1. Դանտե Ալիգիերի Աստվածային կատակերգություն, թարգմանիչ Արբուն Տայան , Երևանի Համալսարանի Հրատարակչություն, Երևան-1983,
2. Мировая литература от античности до Ренессанса. Хаткина Н.В. М.: Мир книг, 2008
3. Учеб. пособие для филол. спец. ун-тов и пед. ин-тов. /Алексеев М. П., Жирмунский В. М., Мокульский С. С., Смирнов А. А.— 3-е изд.—М.: Высш. школа, 1978,.
4. А.К.Дживелегов. Данте Алигьери. Жизнь и творчество. Глава IV. Гвельфы и гибеллины. [М.]: Изд-во Ком. Акад., 1930. –
5. «Взгляд Данте на человека на примере «Божественной комедии»» https://www.allsoch.ru/sochineniya/26193
6. Данте «Божественная комедия» – анализ http://rushist.com/index.php/literary-articles/2608-dante-bozhestvennaya-komediya-analiz#c3