Հատված
«Կանցնեն տարիներ և կանգնելով Նոբելյան Մրցանակի հանձնաժողովի անդամների առջև՝ Գարսիա Մարկեսը կհիշի մոգական և առասպելական աշխարհը»: Մարկեսի գրականությունը կազմված է մի շարք մակարդակներից ու քաղաքակրթությունների արծարծումից, նաև՝ տարբեր ժամանակային գոտիներից: Հենց այս ժամանակային գոտիների ոճային և ռիթմիկ ճիշտ կառուցումը, կերպարների յուրօրինակ բնավորությունների կերտումը և ամենակարևորը՝ այս ամենի ամփոփումը մեկ տեղում, բերեցին նրան Նոբելյան Մրցանակ: Գաբրիել Գարսիա Մարկես (Gabriel José García Márquez ,1928) ծնվել է Կարիբյան ծովածոցի Կոլումբիայի Արակատակա քաղաքում, որը շրջապատված էր արմավենիներով,ֆերմաներով և բանանի պլանտացիաներով Տունը որտեղ ծնվեց փոքրիկ Գաբիտոն դա պապական տունն էր,Գարսիա Մարկեսին դաստիարակել են նրա տատն ու պապը, յուրաքնչյուրն իր ձևով: Գաբրիել Գարսիա Մարկեսի գրական կյանքի սյուժետային բեմի կենտրոնում տունն է ,այն տունը որտեղ նա անցկացրել է իր մանկությունն ու պատանեկությունը: Հետագայում Մարկեսը դառնալով հայտնի գրող իր հարցազրույցներից մեկում նշում է-, «Ամենահիշարժանը իմ մանկությունից դա Արակատակայի Հսկայական տունն է, որտեղ ամեն ինչ իրապես ծածկված էր խորհրդավորության քողի տակ: Այդ տունը կարծես մի երազ լիներ, որ հետապնդում է ինձ ողջ կյանքում, ուր էլ լինեմ իմ հոգին ու միտքը մշտապես այդ խորհրդավոր տանն են»,- ասում է Գարսիա Մարկեսը:
Գրականության ցանկ
1. Գաբրիել Գարսիա Մարկես «Նահապետի աշունը» թարգմանեց` Ռուբեն Թովմասյան, Նորք, Երևան 2000
2. История Литературы Латинской Америки –Москва ИМЛРАН 2005
3. Земсков В. Б. Габриель Гарсиа Маркес Очерки творчества М. 1986
4. Гарсиа Маркес Г. Осень Патриарха/Палая листва Цит.Соч. СПб,. Москва, 2001
5. Выступление И. А. Тертерян в дискусии «Опыт латинаамериканского романа и мировая литература» // Латинская Америка,1982 N6
6. http://www.indiansworld.org/Latin/latin_america_culture1986_04.html#.Vx9j5fmLSM8
7. http://files.school-collection.edu.ru/dlrstore/2f0bd5e5-4f78-54b3-ecf9-ef47d6b45562/1012179A.htm