Հատված
Շեքսպիրի ժամանակակիցներից ոչ մեկը չի մտահոգվել գրի առնելու նրա կենսագրությունը: Այն ժամանակներում այդպիսի պատվի արժանանում էին միայն թագավորները և քրիստոնյա մեծ նահատակները, բայց ոչ մշակութային և արվեստի գործիչները, առավել ևս թատրոնի մարդիկ: դրա համար էլ, երբ 18-րդ դարում Շեքսպիրը դասական ճանաչվեց, պարզվեց, որ նրա մասին ոչինչ հայտնի չէ: Շեքսպիրն ապրել է նշանակալից մի ժամանակում, որը արդեն հետազոտողների կողմից անվանվել է Վերածննդի դարաշրջան: Շեքսպիրի ապրած դարաշրջանը շրջադարձային էր Եվրոպայի պատմության մեջ: սկսվել էր սոցիալ-տնտեսական մի կացութաձևի փոխարինումը մի այլ կացութաձևի՝ մեռնում էր ֆեոդալիզմը ծնվում էր կապիտալիզմը: Ուիլյամ Շեքսպիր (անգլ.՝ William Shakespeare), Շեքսպիրը ծնվել Ստրատֆորդ ըփոն Էյվոնում (Ուորիքշիր): Անգլիացի բանաստեղծը, դրամատուրգը և դերասանը համարվում է խոշորագույն անգլիալեզու գրող ու աշխարհի լավագույն դրամատուրգ: Շեքսպիրը Հաճախ կոչվում է Անգլիայի ժողովրդական բանաստեղծ և Էյվոնի երգիչ: Նրա պահպանված ստեղծագործությունները, որոնց շարքում կան համահեղինակությամբ գրված մի քանի աշխատանքներ, ներառում են մոտավորապես 39 պիես, 154 սոնետ, երկու ծավալուն պոեմներ և մի քանի այլ բանաստեղծություններ։ Շեքսպիրի պիեսները ներկայացվել են միայն Լորդ սենեկապետի ծառաների կողմից․ այդ ընկերությունը պատկանել է մի շարք դերասանների, որոնց թվում էր Շեքսպիրը: 1599 թվականին թատերական ընկերության անդամների համագործակցությունը կառուցել է իր սեփական թատրոնը Թեմզա գետի հարավային ափին և այն կոչել «Գլոբուս»: Շեքսպիրի պիեսները թարգմանվել են ժամանակակից բոլոր հիմնական լեզուներով և բեմադրվում են ավելի հաճախ, քան այլ դրամատուրգների ստեղծագործությունները:
Գրականության ցանկ
1. Ա. Անիկստ, Շեքսպիր,Երևան «Հայաստան» 1988
2. Մամիկոնյան Հ.- Արտասահմանյան գրականության պատմություն. Վերածնության դարաշրջան, ՀԱՅՊԵՏՈՒՍՄԱՆԿՀՐԱՙՏ, ԵՐԵՎԱՆ-1961
3. Адамян А. Принципы поэтики Шекспира в музыке / Статьи об искусстве. М., 1961.
4. М. А. Барг. Шекспир и история. Москва, Наука. 1979
5. А. А. Аникст. Шекспир. Ремесло драматурга. Москва, Советский писатель, 1974,
6. А. С. Пушкин, Собр. соч” т. VII,
7. Н. Г. Чернышевский, Поли. собр. соч” т. II, 1949,
8. L. HotsonI, William Shakespeare. N. Y.,1937