Հատված
Վերածնունդը կամ Ռենեսանսը Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների մշակույթային և գաղափարական զարգացման մի դարաշրջան է, երբ միջնադարյան մշակույթից անցում է կատարվել նոր ժամանակի մշակույթին, (Իտալիայում՝ XIV-XVI դարերում, մյուս երկրներում՝ XV-XVI դարերում)։ Դանթեով ավարտվում է ֆեոդալական միջնադարը և միաժամանակ սկսվում է նոր դարաշրջան Արևմտյան Եվրոպայի մշակույթի և գրականության պատմության մեջ, որն ընդունված է անվանել Վերածննդի դարաշրջան: Վերածնունդն ամենից առաջ սկսվում է իտալիայում, մասնավորապես XIV դարի երկրորդ քառորդից, իսկ XV դարի երկրորդ կեսից իրենց վերածնունդն ապրեցին մյուն եվրոպական երկրները: Վերածնունդը կուլտուրական վիթխարի շարժում էր: Դրա մեծագույն նշանակությունն այն էր, որ ջախջախիչ հարված հասցվեց միջնադարյան կրոնա-միստիկական մշակույթին, ժխտվեց դա և դրվեց աշխարհիկ մտածողության հիմքը, որը տարերային մատերիալիստական բնույթ ուներ: Ժխտելով միջնադարյան մտածողության ձևերը՝ Վերածնունդը մարդուն և նրա առարկայական շրջապատը դարձրեց հետազոտության և գեղարվեստական նկարագրության արժանի առարկա: Իտալիան համարվում է ամբողջ եվրոպական Վերածննդի բնօրրանը, քանի որ այստեղ բոլորից շուտ հասունացան սոցիալ-տնտեսական նախադրյալները: Իտալայում ավելի վաղ սկսեցին ձևավորվել կապիտալիստական հարաբերությունները, և դրա զարգացմամբ հետաքրքրված մարդիկ պետք է դուրս գային ֆեոդալիզմի և եկեղեցու ճնշման տակից: Նրանք լայն աշխարհայացքով, ճամփորդող, մի քանի լեզուների տիրապետող և քաղաքական բոլոր իրադարձություններին ակտիվ մասնակցող բուրժուաներն էին:
Գրականության ցանկ
1.Ջովաննի Բոկաչչո, «Դեկամերոն», թարգմանություն Սուրեն Վահունու,Հայպետհրատ Երևան -1960
2. Джованни Боккаччо. Фьямметта. Фьезоланские нимфы Издание подготовили И. Н. Голенищев-Кутузов, А. Д. Михайлов Серия “Литературные памятники” М., “Наука”, 1968
3. История искусств. Западноевропейское искусство. Ильина Т.В. 3-е изд., перераб. и доп.—М.: Высш. шк., 2000.
4. ЛИТЕРАТУРА ЭПОХИ ВОЗРОЖДЕНИЯ, ЛЕКЦИЯ 2, Боккаччо. Ранние произведения: подступы к идеалу гармонического человека. “Декамерон”: утверждение неограниченных человеческих возможностей. После “Декамерона”: кризисные ноты. http://www.hi-edu.ru/e-books/LR/lit004.htm
5.ЖАНР НОВЕЛЛЫ В ТВОРЧЕСТВЕ БОККАЧЧО. https://students-library.com/library/read/45173-zanr-novelly-v-tvorcestve-bokkacco
6.Композиция и замысел произведения Боккаччо «Декамерон», http://schooltask.ru/kompoziciya-i-zamysel-proizvedeniya-bokkachcho-dekameron/