Հատված
Դարեր շարունակ արվեստագետներին հրապուրել են աստվածաշնչյան սյուժեները, և իրենց արվեստում դրանց անդրադառնալով՝ երբեմն շրջանցել են դրանց սյուժետային մասը, փոխարենը՝ իրենց ժամանակի տարայի մեջ տեղափոխել դրանց գաղափարական կողմը։ Եվ ահա Ուայլդն էլ անտարբեր չի մնացել Աստվածաշնչյան պատմությանը։ Նրան գրավում է հենց Հերովդիադայի դուստր, գեղեցկուհի Սալոմե-ի պատմությունը։ Ուայլդը վերափոխում է ավետարանը, Սալոմեի մեջ արթնացնելով սեր դեպի մարգարեն, դրանով իսկ հանգեցնելով ինտենսիվ ողբերգությանը։ Օսկար Ուայլդը մոդեռնիզմի և դեկադենտական (անկումային) արվեստի նշանավոր ներկայացուցիչներից է եվրոպական գրականության մեջ, մոդեռնիզմի առաջին հիմնադիրներից մեկը։ Մոդեռնիզմը ոչ տրադիցիոն սկիզբ է արվեստում, փիլիսոփայական շարժում, որը տենդենցների և փոփոխությունների հետ մեկտեղ առաջացել է 19-րդ դարի վերջ և 20-րդ դարի սկզբին արևմտյան հասարակության մեջ տեղի ունեցող լայնամաշտաբ փոփոխություններից։ Օսկար Ուայլդը թեև «արվեստն արվեստի» համար անկումային գաղափարախոսության հետևորդներից էր, սակայն նրա գեղապաշտությունն ուղղված էր քաղքենի և նյութական հասարակության դեմ։ Ըստ Օսկար Ուայլդի՝ գեղեցիկը «բացարձակ ճշմարտություն» է, իսկ կյանքի միակ իմաստն արվեստն է։ Օսկար Ֆինգալ Օ’ֆլայերթի Ուիլիս Ուայլդը ծնվել է 1854 թվականի հոկտեմբերի 16-ին Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորության Դուբլին քաղաքում։ Մահացել է 1900 թվականի նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի մայրաքաղաք՝ Փարիզում։
Գրականության ցանկ
1. Աստվածաշունչ, Ս. էջմիածին, 1994
2. Վահան Տերյան , Երկերի ժողովածու, Օսկար ՈւայլդՍալոմե Դրամա մի արարով, հայպետհրատԵրևան 1963
3. Александр Аникст. Оскар Уайльд и его драматургия, M., Государственное издательство “Искусство”, 1960
4. Образцова А. Волшебник или шут? Театр Оскара Уайльда. – СПб.,
5. Оскар Уальд, Идеальный муж, Оскар Уайльд. Пьесы. Перевод с английского и французского M., Государственное издательство “Искусство”, 1960
6. Валова, О. М. Образ луны в «Саломее» Оскара Уайльда / О. М. Валова // Вестник Рязанского ГУ им. С. А. Есенина. – 2010. – Вып. 26.
7. Валова, О. М. «Философия нереального» Оскара Уайльда: к вопросу об истоках и сущности явления / О. М. Валова // Филология и культура. –2013. – Вып. 2 (32).
8. Bird A. The Plays of Oskar Wilde / A. Bird. — New York: Barnes, 1977
9. Ellmann, R. «Overtures to Wilde’s Salome» in: Richard Strauss: Salome, ed. Derrick Puffett (Cambridge: Cambridge University Press, 1989)