Սուրբ ծնունդ և Ջրօհնեք

Գին՝ 1800դրամ
Էջերի քանակ՝ 9էջ
Մշակույթ, արվեստ
Աշխատանքի տեսակ՝ Կուրսային
Աշխատանքի ID` 2856

Բովանդակություն

Ներածություն
Սուրբ ծնունդ և Ջրօհնեք
Ամփոփում
Գրականության ցանկ

Հատված

Հայ առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից, որը նվիրված է Աստվածորդու՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյանն ու Աստվածահայտնությանը (Մկրտությանը): Այս տոնը նշվում է բոլոր քրիստոնյա ժողովուրդների կողմից: Տիրոջ ծննդյան տոնակատարության առաջին հիշատակությունները սկսվում են 3-րդ դարից: Արևելքում մինչև 4-րդ դար Քրիստոսի ծննդյան տոնը կապվել է Աստվածահայտնության, այսինքն՝ Մկրտության տոնի հետ, որը նշվել է հունվարի 6-ին: 336 թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես որոշել է Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Այսպես քրիստոնյաներն ամենայն հավանականությամբ նպատակ ունեին այդ օրը տոնվող Արևի չաստված Միթրայի մեծ ժողովրդականություն վայելող տոնակատարությանը հակադրել «Արդարության Արեգակի»՝ Քրիստոսի ծնունդը: Հետագայում՝ 4-րդ դարի վերջին, Ասորիքում, իսկ ապա` 5-րդ դարի կեսին, գրեթե ողջ Արևելքում (Ալեքսանդրիայում, Անտիոքում, Կոստանդնուպոլսում) Քրիստոսի ծննդյան տոնի օրը փոխադրվել է դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնացել որպես Տիրոջ Աստվածահայտնության օր: Այս որոշումը 451 թ. վավերացրեց Քաղկեդոնի ժողովը, որից հետո աշխարհի բոլոր քրիստոնյա ժողովուրդները, բացի հայերից, Ծնունդն ու Մկրտությունը նշում են անջատ: Քաղկեդոնի ժողովը դեկտեմբերի 25-ը վերջնականապես հաստատեց Հիսուսի ծննդյան օր, թեև Երուսաղեմի եկեղեցին մինչև 549 թվականը շարունակել է նշել հունվարի 6-ին: Միայն Հայ եկեղեցին է, որ հաստատուն է մնացել հնագույն ավանդույթին և Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը շարունակում է նշել միասին՝ հունվարի 6-ին: Հայ եկեղեցում Սուրբ ծնունդը և Աստվածահայտնությունը օրացուցային տարվա առաջին տոնն է:

Գրականության ցանկ

1. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
2. Խառատյան Հ., Հայ ժողովրդական տոները, Երևան, 2005:
3. Մանուկյան Ա., Հայ եկեղեցու տոները, Թեհրան, 1994:
4. Չոլաքյան Հ., Քեսապ, հ. Բ, Հալեպ, 1998:
5. Равкин З., Конструктивно-генетическое исследование ценностей образования-одно из направлений развития современной отечественной педагогической теории. Образование: идеалы и ценности. Историко-теоретический аспект, 1995.

Պատվիրել/