Մարդու և քաղաքացու սահմանադրական պարտականությունները

Գին՝ 4200դրամ
Էջերի քանակ՝ 21էջ
Սահմանադրական իրավունք
Աշխատանքի տեսակ՝ Կուրսային
Աշխատանքի ID` 2857

Բովանդակություն

Ներածություն
1. Սահմանադրական պարտականությունների հասկացությունը
2. Սահմանադրության և օրենքների պահպանումը
3. Հայրենիքի պաշտպանությունը
Եզրակացություն
Օգտագործված գրականությունը

Հատված

Մարդու բնական և անօտարելի իրավուքների գաղափարը ելնում է նրանից, որ հիմնադրելով պետություն, պետական իշխանություն, մարդիկ օտարում են նրա օգտին իրենց բնական ազատությունների որոշ մասը և այդ սահմաններում պարտավորվում են ենթարկվել իրենց ստեղծած պետական իշխանությանը: Այդ ճանապարհով, փաստորեն, պետության և անհատի միջև ստեղծվում է երկու տեսակ հարաբերություն: Մի դեպքում, մարդը պետական իշխանության նկատմամբ ունի բնական իրավուքներ և ազատություններ, որոնց համապատասխանում է պետության անվերապահ պարտականությունը՝ ճանաչել, պահպանել և պաշտպանել այդ իրավունքներն ու ազատությունները, մյուս դեպքում, որպեսզի պետությունը կարողանա պաշտպանել հասարակության անդամների ազատությունը, անվտանգությունն ու սեփականությունը և լուծի սոցիալական խնդիրներ, նա պետք է օժտված լինի հրամայելու, թելադրելու, հարկադրանք կիրառելու իրավասությամբ: Ահա այդ երկրորդ տեսակի հարաբերությունների շրջանակներում պետությունն ունի իրավունք՝ ընդունել օրենքներ, իսկ հասարակության անդամները՝ պարտականություններ՝ պահպանելու այդ օրենքները: Նշենք, որ 2005թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում Սահմանադրության 2-րդ գլխում կատարվեցին զգալի բովանդակային և կառուցվածքային փոփոխություններ, որոնք ընդհանուր առմամբ հիմնական իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ սահմանադրաիրավական հիմք են հանդիսանում։ Միևնույն ժամանակ, կարծում ենք, որ դրանք իրականացվեցին իրավունքների ու ազատությունների չտարբերակված ամրագրման տրամաբանության շրջանակներում և կառուցվածքային առումով մարդու իրավունքներն ու ազատությունները չամրագրվեցին համակարգված ու տրամաբանական հաջորդականությամբ։

Գրականության ցանկ

1. ՀՀ Սահմանադրություն, 2015
2. ՌԴ Սահմանադրություն
3. ՀՀ օրենքը «Հարկերի մասին»:
4. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենք. ընդունվել է 16.12.2017
5. Այվազյան Ն. Ա.,, Հայաստանի Հանարապետության Սահմանադրական իրավունք, Եր. 2012թ.:
6. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ, Գ. Հարությունյան, Ա. Վաղարշյան, Եր., «Իրավունք» 2010:
7. Վ. Պողոսյան, Ն. Սարգսյան, ՀՀ 2015թ. խմբագրությամբ Սահմանադրությունը. Համառոտ պարզաբանումներ. Եր., 2016թ.:

Պատվիրել/