Սահմանադրաիրավական նորմեր և ինստիտուտներ

Գին՝ 5200դրամ
Էջերի քանակ՝ 26էջ
Սահմանադրական իրավունք
Աշխատանքի տեսակ՝ Կուրսային
Աշխատանքի ID` 2858

Բովանդակություն

Ներածություն
1. Սահմանադրական իրավունքի նորմերի հասկացությունը և հիմնական տեսակները
2. Սահմանադրական իրավունքի նորմերի կառուցվածքը
3. Սահմանադրական իրավունքի հիմնական ինստիտուտները
4. Սահմանադրական իրավունքի նորմերի և ինստիտուտների ընդհանրությունները
Եզրակացություն
Օգտագործված իրավական ակտերի և գրականության ցանկ

Հատված

Իրավունքի նորմն իրավունքի բոլոր այն վարդապետությունների (անկախ իրավահասկացողության տիպերի տարբերություններից) հիմնադիր հասկացություններից մեկն է, որոնք իրավունքը մեկնաբանում են նորմատիվորեն, այսինքն` իրավունքն ամբողջությամբ հասկանում և սահմանում են նորմի միջոցով, գտնում են, որ իրավունքը, որպես այդպիսին, բաղկացած է նորմերից: Այն, ինչ ընդունված է անվանել պոզիտիվ իրավունք, փաստորեն, որպես իրավական էմպիրիկ երևույթ տարբեր պաշտոնական փաստաթղթերի (օրենքների, որոշումների, հրամանների, դատական նախադեպերի և այլնի) անորոշ բազմություն է, որոնցում պարունակվում են տարբեր տեսակի համապարտադիր դրույթներ (սահմանումներ, պահանջներ, արգելքներ, տրամադրումներ, ցուցումներ, ամրագրումներ և այլն): Այդ դրույթները տեքստային ձևով ամրագրված են այս կամ այն ընդհանուր բնույթի պաշտոնական փաստաթղթերի (օրենքի, որոշման, հրամանի և այլնի) հոդվածների, դրվագների, կետերի, մասերի, բաժինների կամ կոնկրետ դատական վճռի (նախադեպային իրավունքի համակարգերում) տեսքով և այլն: Իրավունքի ճյուղի բնութագրումն անհնար է առանց այն կազմող նորմերի առանձնահատկությունների բացահայտման: Գրված իրավունքի կարգավորման և դրան համակարգային միասնություն հաղորդելու համար տրամաբանորեն անհրաժեշտ է, որ թե՛ ամբողջությամբ որոնվող համակարգը, թե՛ դրա բաղադրատարրերը կառուցվեն միևնույն կարգավորիչ մոդելով, ունենան միևնույն կարգավորիչ նշանակալի կառուցվածք:

Գրականության ցանկ

1. ՀՀ Սահմանադրություն ՀՀՊՏ 2015.12.21/Հատուկ թողարկում Հոդ. 1118,
2. Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք գիրք երկրորդ, դասագիրք բուհերի համար, <<Տիգրան Մեծ>> հրատ., Երևան 2016թ,
3. Հակոբյան Ռ.Խ. Սահմանադրական կարգի հիմունքները և պետության սահմանադրական պատասխանատվությունը // Օրենք և իրականություն, թիվ 1, 2007թ.,
4. Հարությունյան Գ. Գ. Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը և մարտահրավերները: Երևան. 2005,
5. Ներսեսյանց Վ. Ս. Իրավունքի և պետության տեսություն: Երևան, Նաիրի, 2001,
6. Պետության և իրավունքի տեսություն Ս. Գրիգորյան, Գ. Գրիգորյան, Ե. 2013
7. Խռոպանյուկ Վ.Ն. Պետության և իրավունքի տեսություն. Եր. «Գոշե 1997
8. Վաղարշյան Ա., Պետության և իրավունքի տեսություն-2, ԵՊՀ- 2011թ.,
9. Манов Г.Н. Теория права и государства,М., 1995,
10. Общая теория государства и права. Академический курс в 2-х томах. Под ред. М. Н. Марченко. Т.2. Теория права, М., 1998,

Պատվիրել/