Աղվանքի սահմանները ըստ «Աշխարհացույցի» երեք ժամանակներում

Գին՝ 4400դրամ
Էջերի քանակ՝ 22էջ
Պատմություն
Աշխատանքի տեսակ՝ Կուրսային
Աշխատանքի ID` 2861

Բովանդակություն

Ներածություն
Աղվանքի սահմանները ըստ «Աշխարհացոյցի» երեք ժամանակներում
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

Հատված

Աղվանից աշխարհը բնակեցված է եղել 26 տարատեսակ ու տարալեզու, սեփական թագավորներով (ցեղային առաջնորդներով) կառավարվող, հավատալիքներով ու կենցաղավարությամբ մեկը մյուսից կատարելապես զանազանվող ցեղերով, որոնց, սակայն, անտիկ հեղինակներն առանց տարբերակման, ընդհանուր, հավաքական անվամբ կոչել են «աղվան»: Հիմք ընդունելով երկրին տրվող «Աղուանք» անվանումը, ավելի իրական ենք գտնում տվյալ երկրի բնակիչներին կոչել «աղվանացիներ»: Անանիա Շիրակացու «Աշխարհացույցում» Աղվանքի տեղը նկարագրվում է այսպես. Ընդհանուր Ասիայի 21-րդ երկիրը Ալբանիան է, այսինքն՝ Աղվանքը, որը գտնվում է Վրաստանից արևելք: Սահմանակից է Սարմատիային՝ Կովկասյան լեռներով, և տարածվում է մինչև Հայաստանի սահմանը՝ Կուր գետի մոտով: Բուն Աղվանքը գտնվել է Կուր գետի ձախակողմնյան ափին՝ ունենալով Կապաղակ մայրաքաղաքը: Ըստ VII դ. «Աշխարհացոյցի»՝ բուն Աղվանքն ուներ 11 գավառ. Եղնի կամ Խենի, Կամբեճան, Բեղ, Շաքի, Գետառու, Խողմազ, Գեղավու, Համբասի, Կապաղակ կամ Ոստանի մարզպան, Քաղադաշտ կամ Քալաձոր, Դաշտի Բազկան կամ Հեջերի։ Աղվանքի տնտեսական, քաղաքական և մշակութային հնագույն կենտրոնն էր Ավթարանի հովիտը։ Այստեղ են կազմավորվել աղվանական քաղաքային հնագույն համայնքները, այդ թվում՝ գլխավոր կենտրոն Կապաղակը։

Գրականության ցանկ

1. Աշխարհացոյց Վարդանայ վարդապետի, քննական հրատարակութիւն Հայկ Պէրպէրեանի, Փարիզ, 1960:
2. Նոր բառգիրք հայկազեան լեզուի, Երևան, 1979
3. Մովսես Խորենացի, Պատմութիւն Հայոց, քննական բնագիրը և ներածությունը Մ. Աբեղյանի և Ս. Յարութիւնեանի, Երևան, 1991:
4. Սվազյան Գ., Աղվանից աշխարհի պատմություն (հնագույն շրջանից – VIII դարը ներառյալ), Երևան, 2006:
5. Սվազյան Գ., Աղվանքը սկզբնաղբյուրներում և պատմական գրականության մեջ (համառոտ պատմաշխարհագրական ակնարկ), «Բանբեր Հայաստանի արխիվների», Երևան, 1989, N2:
6. Սվազյան Հ., Աղվանից աշխարհ հասկացողությունը ըստ Մովսես Կաղանկատվացու, ԲՀԱ,1973, N1:
7. Անանիա Շիրակացի, Մատենագրություն, Երևան, 1979:

Պատվիրել/