Հատված
Հանրային կառավարիչների կողմից Իտալիա կոչվող պետության քաղաքական համակարգի ու պետական ապարատի ուսումնասիրությունը խիստ արդիական է, քանի որ ժամանակակից աշխարհի աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված փոխվում է նաև ներքաղաքական կյանքի դինամիկան, ուստի գործընթացները գտնվում են մշտական փոփոխման ու նորոգման մեջ և ուսումնասիրության անհրաժեշտություն ունեն: Անցյալ երկու տասնամյակի ազգային պետական շինարարության իտալական փորձի ուսումնասիրությունից կարելի է հետևություն անել, որ պետական իշխանության համակարգում տեղ գտած բացերն ու թերացումները՝ ի թիվս այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների, պայմանավորված են նաև իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի լավագույնս կիրառմամբ և արդյունավետությամբ: Հետազոտության նպատակն է պատմատեսական և իրավական, պետական վերլուծության ենթարկել իշխանության մարմինների ձևավորման իտալական փորձն ու պրակտիտկան, ինրպես նաև իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի էությունը և բովանդակությունը, առաջարկել նոր լուծումներ՝ ազգային պետական շինարարության արդի փուլում կատարելագործելու այդ սկզբունքի գործադրման մեխանիզմը` սահմանադրական բարեփոխումների համատեքստում:
Գրականության ցանկ
1. Խաչատրյան Հ.Մ «Իշխանությունների տարանջատում և պառլամենտարիզմ», Երևան, «Արեգ», 1994,
2. Римское частное право. Отв. ред. И. Б. Новицкий и И. С. Перетерский, Москва, 1948. с. 3-19.
3. Муромцев С. Рецепция римского права на западе. Москва, 1886.
4. N 12, с. 103-109.
5. Пухан Иво, Поленак-Акимовская Мирьяна. Римское право. Москва, 1999, с. 1-5.
6. Վենետիկյան հանձնաժողովի 2004թ. զեկույցի 42-րդ պարբերություն։էջ 5-8։