Հատված
Հրդեհային անվտանգությունն ապահովելու համար պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները (այսուհետ` օբյեկտներ) և քաղաքացիները ղեկավարվում են «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, կանոններով և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերով: Օբյեկտների ղեկավարները կամ նրանց կողմից նշանակված պաշտոնատար անձինք պարտավոր են անցկացնել աշխատակիցների հակահրդեհային անվտանգության հրահանգավորում: Օբյեկտների, ինչպես նաև դրանց կառուցվածքային ստորաբաժանումների հակահրդեհային անվտանգության համար պատասխանատու հանդիսանում է օբյեկտի ղեկավարը կամ իր կողմից նշանակված անձը: Առանձին տարածքների, շենքերի, շինությունների, արտադրամասերի, տեղամասերի, տեխնոլոգիական սարքավորումների և պրոցեսների, ինժեներական սարքավորումների հրդեհային անվտանգության համար պատասխանատվությունը օբյեկտի ղեկավարի կողմից կարող է դրվել այլ պաշտոնատար անձանց վրա:
Գրականության ցանկ
1. Գևորգ Հովակիմյան «Փրկարարական գործ»,-Ե. 2010
2. Աղետների կառավարման տարրեր Հ. Մաթևոսյան, Ե. 2001
3. Пожарная профилактика в строительстве. Под. ред. В.Ф.Кудаленкина.-М. 1985
4. Грушевский Б.В. Пожарная профилактика в строительстве,-М. 1989