Նախագծի ռեսուրսների կառավարումը

Գին՝ 3400դրամ
Էջերի քանակ՝ 17էջ
Կառավարում
Աշխատանքի տեսակ՝ Կուրսային
Աշխատանքի ID` 2883

Բովանդակություն

Ներածություն
1. Նախագծի ռեսուրսների կառավարման տեսական մոտեցումները
2. Նյութատեխնիկական և աշխատանքային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրները
Եզրակացություն
Օգտագործած գրականության ցանկ

Հատված

Նախագիծը ժամանակավոր գործունեություն է, որը ձեռնարկվում (իրականացվում) է բացառիկ արտադրանք, ծառայություն կամ արդյունք ստեղծելու համար: Նախագծերի Ժամանակավոր բնույթը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր նախագիծ ունի հստակ սկիզբ և ավարտ: Նախագիծը համարվում է ավարտված երբ իրականացվում են նախագծի նպատակները, կամ երբ պարզ է դառնում, որ նախագծի նպատակներին հնարավոր չէ հասնել, կամ նախագծի անհրաժեշտությունն այլևս չկա և այն դադարեցվում է: Ժամանակավոր պարտադիր չէ, որ նշանակի կարճաժամկետ, շատ նախագծեր կարող են տևել մի քանի տարի, սակայն ամեն դեպքում նախագծի տևողությունը վերջավոր է: Նախագծի կառավարումը նախագծի նպատակների իրականացման և պահանջների բավարարման նպատակով, նախագծային գործունեության ընթացքում գիտելիքների, ունակությունների, գործիքների և հնարքների (մեթոդների) կիրառումն է: Ռեսուրսների կառավարումը նախագծի կառավարման գլխավոր ենթահամակարգերից մեկն է: Այն իր մեջ ներառում է ռեսուրսների, մասնավորապես աշխատանքային և նյութատեխնիկական, պլանավորման գործընթացները, գնումները, մատակարարումները, տեղաբաշխումը, հաշվառումը և ղեկավարումը: Ինչ վերաբերում է ֆինանսական ռեսուրսների պլանավորմանը, ապա այն իրականացվում է ինքնարժեքի պլանավորման շրջանակներում: Ռեսուրսների կառավարման հիմնական խնդիրը հանդիսանում է նախագծի կառավարման վերջնական նպատակներին հասնելու, այսինքն, նախագծի արդյունքը պլանավորված ցուցանիշներին հասցնելու համար դրանց օպտիմալ օգտագործման ապահովումը:

Գրականության ցանկ

1. Ձեռնարկության արդյունավետ կառավարում. պրոֆ. Յու.Մ.Սուվարյանի ընդհանուր խմբագրությամբ: Երևան, Տնտեսագետ, 2001,
2. Յու. Սուվարյան, Մենեջմենթ, դասագիրք, Երևան Տնտեսագետ 2009թ.,
3. И. Мазур, В. Шапиро, Н. Ольдерогге, Управление проектами, Москва-2004,
4. Шапиро В.Д. и др. Управление проектами. — СПб.: ДваТрИ, 1996.
5. Линдере М., Фирон X. Управление снабжением и запасами. Логистика: Пер. с англ. — СПб.: Полигон, 1999.,
6. Управление проектами. Зарубежный опыт/Под ред. В.Д. Шапиро. — СПб: ДваТрИ, 1993.

Պատվիրել/