Հատված
Հասարակական հարաբերությունների բարդացման գործընթացը բերեց ցանկացած բնագավառում ժամանակակից պետության խնդիրների ծավալի ընդարձակմանը: Ընդ որում հանրային կյանքի ամեն մի բնագավառում ընդարձակվում էր նաև պետական կառավարման ոլորտը, քանի որ պետական ծրագրի ամեն մի նոր էտապ պահանջում էր հավելյալ կառավարչական գործունեություն: Նկատի ունենալով այդ պատճառները՝ զարմանալի չէր, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում կառավարման տեխնիկական կողմին մեծ ուշադրություն էր դարձվում: Ուշագրավն այն էր, որ ամերիկյան պետականության գոյության հարյուր տարվա ընթացքում ազգային մակարդակով կառավարմանն առնչվող հարցը եղել է ավարի համակարգի խնդիրը: Վիլսոնը գտնում էր, որ ոչ մի պրակտիկ գիտություն երբևէ չի հետազոտվում եթե չկա դրա ուսումնասիրության անհրաժեշտությունը: Եվ այն հանգամանքը, որ գործնական ուղղվածություն ունեցող հանրային կառավարման գիտությունը արդեն 19դ. տեղ էր գտնում քոլեջների ուսումնական ծրագրերում վկայում էր դրա ուսումնասիրության անհրաժեշտության մասին: Վիլսոնն ասում էր, որ ոչ ոք չի վիճարկում այն փաստը, որ հանրային կառավարման արդի բարեփոխումը առաջնային խնդիրների լուծումից հետո պետք է ուղղված լինի ոչ միայնաշխատակազմի կատարելագործմանը, այլև՝ պետական հիմնարկների աշխատանքային մեթոդների և կազմակերպման կատարելագործմանը, քանի որ ակնհայտ է, որ գործունեության այդ ուղղությունը ոչ պակաս կատարելագործման կարիք ունի, քան աշխատակազմի աշխատանքը:
Գրականության ցանկ
1. ՀՀ օրենքը պետական կառավարման մարմինների մասին, 23.03.18, հոդված 2.
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենք, հոդված 16.1:
3. Քալաշյան Վ., Պետական կառավարման արդյունավետությունը: Դասախոսությունների նյութեր/ Կազմ.` — Եր.: ԵՊՀ հրատ., 2014:
4. Խաչատրյան Վ. «Տնտեսության հանրային կառավարման արդյունա-վետության գնահատման մեթոդաբանական հարցեր», «Հանրային կառավարում», Երևան 2005թ. N3:
5. Սուվարյան Յու., Մենեջմենթ, Երևան 2014:
6. Игнатов В. “Повышение эффективности государственной власти и управления // В сб. Проблемы повышения эффективности государственной власти и управления в современной России” 2012г.
7. Атаманчук В. “Теория государственного управления” Москва, изд. Омега-Л 2004г.- с.28.
8. Зеркин Д. Игнатов В. “Основы теории государственного управления” издание 2-е, дополненное и переработанное, Москва, “МарТ” 2005г:
9. http://parliament.am/committees.php?lang=arm