Հատված
Սույն թեմայի արդիականությունը պայմանավորված է Բյուզանդական կայսրության մի ժամանակաշրջանի պատմության և արտաքին քաղաքականության ուսումնասիրման հետ, որը ոչ միայն ճակատագրական եղավ հայ ժողովրդի պետականության անկման համար, որը նոր-նոր էր անկախություն ձեռք բերել Արաբական խալիֆայությունից, այլև ճակատագրական նշանակություն ունեցավ հենց Բյուզանդիայի կայսրության հետագա գոյության համար: Սա մի շրջան էր, որը սկիզբ էր առնում պարսկա-բյուզանդական անզիջում պատերազմներով, որոնց հաջորդեցին արաբա-բյուզանդական պատերազմները: VII – X դարերի ընթացքում բյուզանդական արտաքին քաղաքականությունը բազմիցս փոփոխություններ կրեց: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ բյուզանդական գահին իշխում էին տարբեր դինաստիաների ներկայացուցիչներ, որոնք անհատապես վարում էին մեկը մյուսից տարբերվող քաղաքականություն: Բյուզանդական կայսրության արտաքին քաղաքականությունը, ըստ ուղղությունների, բաժանված էր արևելյանի և արևմտյանի: Բյուզանդական կայսրության արևմտյան ուղղությունը հաճախ բախվում էր Բուլղարական թագավորության, Կիևյան Ռուսիայի իշխանության, հունգարների, պեչենեգների, սերբերի կողմից սպառնացող խոչընդոտներին, իսկ արևելյան ուղղությամբ Բյուզանդիային սպառնում էր Արաբական խալիֆայությունն և արաբական մանր ու միջին ամիրայությունները: Ընդհանուր առմամբ, արևելյան և արևմտյան քաղաքականության իրականացման ժամանակ Բյուզանդական կայսրությանը հետապնդում էր միայն մեկ նպատակ` վերականգնել Հռոմեական կայսրության երբեմն փառքն ու տարածքները:
Գրականության ցանկ
1. Աղայան Է., Առաքելյան Բ., «Հայ ժողովրդի պատմություն», Հ. II, Երևան, 1984:
2. Բարթիկյան Հ., «Թեոփանեսի Շարունակող, Օտար Աղբյուրները Հայաստանի և հայերի մասին», 15, Բյուզանդական աղբյուրներ, Ե, թարգմանություն բնագրից, Երևան, 1990:
3. Եղիազարյան Ա., «Աշոտ Ա Բագրատունի. թագավոր Հայոց», Երևան, 2014:
4. Եղիազարյան Ա., «Աշոտ Երկաթ. թագավոր Հայոց», Երևան, 2016:
5. Сказкин С., «История Византии», том III, Москва, 1967.
6. Шиканов В., «Византия. Орел и лев: Болгаро-византийские войны VII – XIV вв.», СПб., 2006.
7. Шиканов В., «Византия: щит Европы», СПб., 2004.
8. Tobias N., «Basil I, Founder of the Macedonian Dynasty», Lewiston, New York, 2007.