Հատված
Սույն թեմայի արդիականությունը պայմանավորված է մեր արևելյան «հարևան» Ադրբեջանի հարավային և Իրանի հյուսիսային շրջանում բնակվող թալիշ ժողովրդի պատմության և պետականության ուսումնասիրման հետ: Թալիշները ժամանակակից Ադրբեջանի կարծես թե «աքիլլեյան գարշապարը» լինեն: Առաջին հայացքից փոքրաթիվ և Ադրբեջանի տարածքում փոքր կշիռ կազմող այս ազգությունը իրականում ավարների և լեզգիների պես նույնպես կարող է հետագայում ստանալ ադրբեջանական պետականության ամբողջությունը: Թալիշները վտանգավոր են նաև նրանով որ նրանք հավաքական բնակվում են հենց Ադրբեջանի հարավային շրջաններում՝ Աստարայի, Լենքորանի, Լերիկյան, Մասալինյան և Յարդըմլինի շրջաններում: Ներկային Ադրբեջանի իշխանությունները վարում են Ադրբեջանի ժողովուրդների (ավարներ, լեզգիներ, թաթեր, թալիշներ և այլն) ունիֆիկացում, որն իրենից ենթադրում է նրանց շրջանում մեկ ընդհանուր ազգի՝ ադրբեջանցիների գաղափարի տարածում: Մի կողմից իրենք՝ թալիշները, պետք է արթնացնեն իրենց ազգային ինքնությունը՝ թույլ չտալով իրենց ձուլել արհեստականորեն ստեղծված ադրբեջանցի ժողովրդին, մյուս կողմից մենք ևս շահագրգռված պետք է լինենք Ադրբեջանի կազմում գտնվող այս իրանալեզու ժողովրդի շրջանում ազգային ինքնության զարթոնքով:Թալիշների պատմության, նրանց ազգային ինքնության և պետականության շուրջ արված ուսումնասիրությունները շատ կարևոր են նաև Հայաստանի վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից , քանի որ մենք գործ ունենք մի պետության հետ, որը մեզ պես հավաքական և մոնոէթնոս չէ: Եվ Ադրբեջանին ամենաիրական և ծանր հարվածը կլինի այդ երկրում բնակվող փոքրամասնությունների այդ թվում նաև թալիշների ազգային ինքնության արթնացումը և այդ ուղղությամբ մեր գործադրած բոլոր ջանքերը:
Գրականության ցանկ
1. Աբրահամյան Ա., «Իսրայել Օրի», Երևան, 1978:
2. Սիմոնովսկայա Լ., «Ասիայի և Աֆրիկայի երկրների միջին դարերի պատմություն» (թարգմ.՝ Հ. Մարտիրոսյան), Երևան, 1973:
3. Асатрян Г., «Введение в историю и культуру талышского народа», Ереван, 2011.
4. Ахмади Х., «От эпохи Сефевидов до окончания второй русско-иранской войны 1826 – 1828 гг.», Москва, 2009:
5. Փաշայան Ա., «Նորավանք» ԳՀԿ, «Թալիշներն Ադրբեջանում» − http://www.noravank.am/img/detail.php?ELEMENT_ID=439 (30. 07. 2009)
6. «Добрые намерения талышского сепаратизма» − http://tolishpress.org/news/335.html (29. 05. 2008) нашей земли» − http://tolishpress.org/news/112.html (11. 12. 2007) Юнусов А., «Этнический состав Азербайджана (по переписи 1999 года)» – http://demoscope.ru/weekly/2004/0183/analit05.php