Հատված
Հարավային Կովկասում անվտանգության հիմնախնդիրների ուսումնասիրումը, մասնավորապես՝ Հայաստանի անվտանգության տեսանկյունից, խիստ արդիական է մեզ համար: Գաղտնիք չէ, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը չի նպաստում այստեղ խաղաղության կայացմանը, իսկ հարևան երկրների ու Հայաստանի միջև առաջացած քաղաքական անդունդն առայժմ լցվելու քիչ հեռանկարներ ունի: Այդ բացն առաջացել է երկար տարիների ընթացքում և շարունակում է նոր ճեղքեր տալ, իսկ մեր խնդիրն է հասկանալ, թե որոնք պետք է լինեն այն գործիքները, որոնց օգնությամբ պետք է փակվեն այդ անցքերը: Ուստի այս թեմայի ուսումնասիրությունը արդի մարտահրավերներն ու խնդիրները հասկանալու համար կարևոր նշանակություն ունի: 1990-ական թվականներին ԽՍՀՄ-ի փլուզմանը զուգահեռ՝ Վրաստանը 1991 թ. մարտի 31-ին անցկացված հանրաքվեի արդյունքում 89,9 տոկոս կողմ քվեարկությամբ դարձավ ինքնիշխան պետություն: 1991 թ. մայիսի 26-ին առաջին համապետական ընտրություններում հավաքելով ձայների 86,52 տոկոսը՝ Վրաստանի առաջին նախագահ ընտրվեց Զվիադ Գամսախուրդիան՝ դրանով ձեռք բերելով լայն հնարավորություններ՝ իրականացնելու ինքնուրույն ներքին ու արտաքին քաղաքականություն: Վրաստանն անկախանալուց ի վեր գտնվում էր քաղաքական ու տնտեսական ծանր կացության մեջ, որը պայմանավորված էր ոչ միայն վրաց-աբխազական և վրաց-օսական հակամարտություններով, այլև Վրաստանի նորընտիր նախագահի դեմ ձևավորված քաղաքական ընդդիմության պայքարով, որը 1991 թ. վերջին հանգեցրեց քաղաքացիական պատերազմի:
Գրականության ցանկ
1. Գրիգոր Արշակյան, Արման Եղիազարյան, Թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական հարաբերությունները 1991-2001թթ., «21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.։
2. Գրիգոր Արշակյան, Արման Եղիազարյան, Թուրքիայի քաղաքականությունը Անդրկովկասում և թուրք-ադրբեջանական հարաբերությունները 2002- 2008թթ., «21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.։
3. Ali Karaosmanoğlu, Turkey Objectives in the Caspian Region, The Security of the Caspian Region,- Oxford: University Press, 2001. Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ. 58
4. Marje, Sönmez Baykan, Bir Ulus Olmak, Bir Vatana Sahib Olabilmek Için Birlemek Zorundayiz, October 1992.
5. Gareth M. Winrow, Turkey and the Caucasus: Domestic Interests and Security Concerns. London, Royal Institute of International Affairs, 2000.
6. Коджаман О., Южный Кавказ в политике Турции и России в постсоветский период, Москва, 2004. 16. Mehmet Tütüncü, The Caucasus Policy of Turkey (1990-1997): Caucasus: War and Peace: New World Disorder in Caucasia, Haarlem: SOTA, 1998.