Հատված
1914թ. օգոստոսին, երբ սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, Թուրքիան անմիջապես չմասնակցեց դրան: Չնայած նրան, որ բացի Իտալիայի հետ պատերազմից նա նոր էր դուրս եկել նաև Բալկանյան պատերազմներից, ստեղծված իրավիճակում Թուրքիան պարզապես փորձում էր դաշնակցել հակամարտող այն կողմին, որն առավել կաջակցեր իր ներքին խնդիրների վերացմանն ուղղված նպատակների իրականացմանը: Ինչպես հայտնի է՝ Բալկանյան պատերազմներում Թուրքիան բավական լուրջ կորուստներ ունեցավ’ կորցնելով իր եվրոպական տարածքների մեծ մասը և տեղի մուսուլմանական բնակչությանը պարզապես վերաբնակեցրեց արևելյան անատոլիայի հայկական տարածքներում: Օսմանյան կայսրությունն ամբողջովին գտնվում էր եվրոպական տերությունների ազդեցության տակ: Նրա տարածքները գտնվում էին եվրոպական գերտերությունների ազդեցության ոլորտներում: Միակ «ազատ» տարածքը դեռևս մնացել էր Միջին արևելքը, որի նկատմամբ տերությունները ևս սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել: 1914թ. ընթացքում կնքվեցին մի շարք պայմանագրեր, որոնցով հաստատվում էին գերտերությունների ազդեցության գոտիները նաև այս տարածաշրջանում:
Գրականության ցանկ
1. Հայ ժողովրդի պատմություն, հատ. VI, ՀՍՍՀ ԳԱ հրտ., Երևան, 1981:
2. Պատմութիին Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան, 1887-1963, հ.ա, Պեյրութ, 1963,
3. Կարապետյան Մ., Հայկական կամավորական խմբերը ևազգային գումարտակները Կովկասյան ռազմաճակատում (1914-1917թթ.), Ե., 1999,
4. Կարապետյան Մ., Հայաստանը 1912-1920 թվականներին, երևան, 2003.
5. Հովհաննիսյան Լ., Հայկական հարցը և մեծ տերությունները 1914-1917 թվականներին, Եր., 2002,
6. Тэйлор А. Дж. П. Борьба за господство в Европе. 1848-1918 М. 1958,
7. Новейшая история России 1914-2008 (Под. ред. М.В.Ходякова), М. 2008,
8. История внешней политики России. Конец ХIХ-ночало ХХ в М. 1997.
9. Walton Robert (1984)։ The Fall of Erzerum. Marshall Cavendish Illustrated Encyclopedia of World War I, vol iv։ New York: Marshall Cavendish Corporation.