Հայ-ռուսական փոխգործակցության ազդեցությունը ՀՀ անվտանգության երաշխավորման գործընթացում

Գին՝ 2600դրամ
Էջերի քանակ՝ 13էջ
Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն
Աշխատանքի տեսակ՝ Կուրսային
Աշխատանքի ID` 2900

Բովանդակություն

Ներածություն
Հայ-ռուսական ռազմական համագործակցությունը և արդի խնդիրները ԽՍՀՄ փլուզումից հետո
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

Հատված

Հայաստանն այն եզակի պետություններից էր, որ Խորհրդային Միության փլուզումից հետո ակտիվորեն սկսեց զարգացնել ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլև ռազմական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ: Ի տարբերություն հետխորհրդային տարածաշրջանի երկրներից Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի, ինչպես նաև Մերձբալթյան երկրների, Հայաստանը Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո հաստատեց, որ Ռուսաստանի Դաշնության հետ բոլոր ոլորտներում, այդ թվում նաև ռազմական ոլորտում, համագործակցությունը Հայաստանի անվտանգության համար կարևոր նշանակություն ունեն: Հայաստանը ղեկավարությունը 1995 թ. մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի ռազմական պայմանագիր ստորագրեց՝ Հայաստանում 25 տարի ժամկետով ռուսաստանյան ռազմակայան ստեղծելու մասին, որի ժամկետն ավտոմատ երկարաձգվելու էր ևս 5 տարով՝ կողմերի համաձայնության դեպքում: 2010 թ. օգոստոսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Հայաստան այցելելուց հետո նոր համաձայնագիր ստորագրեց, համաձայն որի, ռուսական զորքերը մնալու էին Գյումրիում տեղակայված ռազմաբազայում ընդհուպ մինչև 2044 թ.: Պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, իսկ արձանագրությունն այն դարձրեց 49 տարի: Բացի այդ, արձանագրության համաձայն, ընդլայնվում էր ռազմակայանի աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտը: Եթե մինչ այդ ռազմակայանի գործառույթները սահմանափակվում էին նախկին ԽՍՀՄ-ի արտաքին սահմաններով, ապա արձանագրության ստորագրումից հետո այդ սահմանափակումը համաձայնագրի տեքստից հանվեց:

Գրականության ցանկ

1. Бабилунга Н., Бомешко Б., «Приднестровский конфликт», Тирасполь, 1998.
2. Ляшук Ю., «Бухарестский саммит НАТО и трансформация алянса», Журнал международного права и международных отношении, № 2, 2008.
3. Пивоваров Е., «Российско-азербайджанские отношения. Конец XX – начало XXI века», Моксва, 2012.
4. РИА Новости, «Армения не обращалась в ОДКБ во время обострения конфликта в Карабахе» − https://ria.ru/world/20160426/1420368752.html (26. 04. 2018)
5. РИА Новости, «Вывод российских войск из Грузии завершен досрочно. ИНФОграфика» – https://ria.ru/20071115/88228468.html (15. 11. 2007)
6. РИА Новости, «ОДКБ отказалась вступаться за Карабах в случае войны» — https://lenta.ru/news/2018/03/06/odkb/ (10. 10. 2018)
7. Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ռազմավարություն − http://www.mfa.am/u_files/file/doctrine/Doctrinearm.pdf
8. ՀՀ Ռազմական դոկտրին − http://vahagnakanch.files.wordpress.com/2011/04/hh-doctrine.pdf

Պատվիրել/