Հատված
Հարավային Կովկասում ներկայումս աշխարհաքաղաքական իրողությունները ցույց են տալիս, որ հատկապես վերջին տարիներին Վրաստանն ու Ադրբեջանը երկկողմ հարաբերությունները կառուցելիս սկսեցին մեծ տեղ տալ նաև տարածաշրջանի պետությունների, ինչպես նաև տարածաշրջանի ուժային կենտրոնների հետ բազմակողմանի ու կայուն փոխգործակցության ձևաչափերի ստեղծմանն ու ամրապնդմանը: Բազմակողմանի գործընկերության ձևաչափ է Վրաստան–Ադրբեջան համագործակցությունը, որն ունի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական գործընթացների վրա ազդելու լծակներ: Հետագայում համագործակցությունը ձեռք բերեց նաև ռազմաքաղաքական բաղադրիչ: Թեմայի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ Վրաստանի և Ադրբեջանի համագործակցությունը շարունակական գործընթաց է, և դրա համակողմանի ուսումնասիրությունը թույլ կտա առավել լավ հասկանալ ներկայումս և ապագայում այդ երկրների երկկողմ համագործակցությունում տեղի ունեցող և սպասվելիք զարգացումները: Այդ համագործակցության որոշ բաղադրիչներն անմիջականորեն առնչվում են Հայաստանի անվտանգության շահերին: Անկախության ձեռքբերումից հետո Վրաստանն ու Ադրբեջանը սկսեցին զարգացնել երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում: Մեր ուսումնասիրության նպատակն է քննել Վրաստան-Ադրբեջան երկկողմ համագործակցության առանձնահատկությունները 1991 թվականից հետո և գնահատել այդ համագործակցությունը Հայաստանի անվտանգության տեսանկյունից:
Գրականության ցանկ
1. Առաքելյան Ա., Վրաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների մասին, «Լրաբեր հասարակական գիտությունների», 2012, 4/70/:
2. Թուրքիայի քաղաքական և սոցիալ-տնտեսական գործունեության հետևանքները Վրաստանում, «21-րդ ԴԱՐ», # 1, 2016։
3. ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի պատասխանները լրագրողների հարցերին Վրաստանի ԱԳ նախարար Գելա Բեժուաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, http://www.mfa.am/hy/press-conference/item/2006/01/16/vo/.
4. Независимый Азербайджан: Новые ориентиры, том 2, стр. 40, РИСИ 2000г., Москва.
5. Europe’s Energy Security: Gazprom’s Dominance and Caspian Supply Alternatives, Editors — Svante E. Cornell and Niklas Nilsson, 2008.
6. Кавказский узел: Революция роз в Грузии, http://www.kavkaz-uzel.ru/articles/233390/.
7. http://www.nato.int/cps/en/natolive/official_texts_87593.htm?mode=pressrelease
8. http://dfwatch.net/saakashvili-promises-georgians-nato-membership-in-2014-2014
9. http://www.messenger.com.ge/issues/2177_august_24_2010/2177_edit.html
10. http://www.messenger.com.ge/issues/2562_march_9_2012/2562_salome.html