Հատված
Սույն թեմայի արդիականությունը պայմանավորված է նույնիսկ մեր օրերում աշխարհի տարբեր երկրներում նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հեղինակած «Իմ պայքարը» (գերմ.` Mein Kampf) աշխատության լայն սպառման հետ: Ինչո՞վ է պայմանավորված այս գրքի մեծաքանակ սպառումը, ո՞րն է նրա բովանդակության գաղտնիքը, ինչի արդյունքում այն նման ծավալներով սպառում է ապահովում: Այս հարցերի պատասխանը դժվար է տալ: Սակայն աշխատության մեջ նացիստական Գերմանիայի առաջնորդի կենսագրությունից և քաղաքական գործունեությունից զատ ներկայացված էին նրա հակասեմիտական գաղափարախոսական հայացքները, որոնք հետագայում տեղ գտան նրա իշխանության տարիներին: Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի կողմից 1920-ականների կեսերին հեղինակած «Իմ պայքարը» աշխատության մեջ զետեղված Գերմանիայի առաջնորդի արտաքին քաղաքական մոտեցումները: Նպատակին հասնելու համար առաջադրել ենք հետևյալ խնդիրները.
- ուսումնասիրել «Իմ պայքարը» աշխատության բովանդակությունն ու էությունը,
- ներկայացնել աշխատությունում տեղ գտած գերմանացի առաջնորդի արտաքին քաղաքական միտումները, նրա հայացքներն ու գաղափարախոսությունը,
- ներկայացնել «Իմ պայքարը» աշխատության հայաստանյան ընկալումներն ու անալոգները:
Գրականության ցանկ
1. Գարեգին Նժդեհ, «Հատընտիր», Ցեղակրօնութիւնն իբր յաղթանակի զօրոյթ, Երևան, 2006, 708 էջ:
2. Հովհաննիսյան Ն., «Նորագույն պատմություն», Երևան, 2001, 159 էջ:
3. Սարգսյան Ա., «Փիլիսոփայության դասընթաց», Երևան, 2008, 334 էջ:
4. Адольф Гитлер. Моя борьба. (Перевод с немецкого). «Т-Око», 1992, 590 с.
5. Hitler A., «Mein Kampf», Bd. 2. München, 1940, 736 s.
6. Маковский Ю., « Символика нацистского движения в Германии в 1920 – 1940-е гг», Гуманитарные исследования, 2013, № 1, с. 104 – 106
7. Шульц Э., ««Утопия», «национализм» и «интернационализм» как основа радикальных массовых форм социального протеста» // Вестник Северного (Арктического) федерального университета, Серия «Гуманитарные и социальные науки», Архангельск, №1, 2015, с. 35 – 43.