Հատված
Թեմայի հետազոտման արդիականությունն ունի ինչպես գիտատեսական, այնպես էլ գործնական ու ճանաչողական նշանակություն: Ռուսաստանի արտաքին քաղաքականության ոլորտում պատմականորեն առկա են եղել տարբեր, երբեմն իրարամերժ գործոններ, որոնց բնույթը աշխատանքում ներկայացված է որպես Ռուսաստանի արտաքին քաղաքականության շահերի իրացման անհրաժեշտությամբ պայմանավորված երևույթ: ԽՍՀՄ-ի փլուզումը առաջ բերեց մի շարք աշխարհաքաղաքական հետևանքներ, որոնք իրենց անմիջական ազդեցություն ունեցան նոր աշխարհակարգի ձևավորման վրա: Այս ամեն էլ իր հերթին պայմանավորեցին ՌԴ արտաքին քաղաքականության նոր վեկտորը: Թեմայի արդիականությունը պայմանավորված է նաև տարածաշրջանի նորանկախ պետություններում Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների վերլուծության անհրաժեշտությամբ: Ռուսաստանը տարածաշրջանում ավանդաբար ունեցել է իր հետաքրքրությունները, որոնք խորքում բովանդակել են երկակի չափորոշիչներ: Վերջիններս մի կողմից ի հայտ են եկել որպես տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների ազատագրման մարմնավորում, մյուս կողմից` իր ազգային պետական շահերի առաջնահերթության և Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության հետևողական ամրապնդում: Աշխատանքում որոշակի անդրադարձ է կատարվել ուսումնասիրվող շրջանում միջազգային հանրության կողմից Հարավային Կովկասի դե յուրե չճանաչված պետություններին, որոնք աշխատանքում ներկայացված են այնքանով, որքանով հանդես են եկել որպես լծակներ տարածաշրջանում լուրջ հետաքրքրություններ ունեցող գերտերությունների ազդեցությունն ուժեղացնելու համար:
Գրականության ցանկ
1. Արշակյան Գ.Մ. Թուրք-ռուսական հարաբերությունները հետխորհրդային առաջին տասնամյակում եվ հարավային կովկասը. http://lraber.asj-oa.am/6734/1/80-98.pdf
2. Սադոյան Բ., Անդրկովկասյան խնդիրները աշխարհաքաղաքական հարաբերությունների կիզակետում, ՌԱՀՀԿ, Հայացք Երևանից, 1997, # 3,
3. Սաֆրաստյան Ռ., Ռուսաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. աշխարհառազմավարական զինադադա՞ր (21-րդ դար, 2005, N 4, էջ 35):
4. Россия–Европейский союз: к новому качеству отношений. Под. ред. Проф. И.Ю.Юргенса, М. 2008,
5. “Деловые круги и внешняя политика России’’ Финский институт международных отношений, Хельсинки, 2000 г., соредакторы Аниса Доти,
6. Вооружённые силы зарубежных государств: Информационно-аналитический сборник. — М., 2009,
7. Концепция внешней политики РФ (1993г.), Военная доктрина РФ (1993г.).