Հատված
Սույն աշխատանքի արդիականությունը պայմանավորված է այն պատմական շրջադարձային իրադարձության ուսումնասիրման և բացահայտման հետ, որը վճռական և բեկումնային նշանակություն ունեցավ Ռուսաստանի միջազգային հեղինակության բարձրացման և որպես գերտերության հռչակման գործում: XVII դարասկիզբ Ռուսաստանը մտավ ծայրահեղ ծանր իրավիճակում: Ժողովրդական ապստամբություններ, գյուղացիական դժգոհություններ ու պալատական դավադրություններ, մյուս կողմից էլ լեհական ու շվեդական նվաճողների արշավանքները ու կողոպուտները թույլ չէին տալիս Ռուսաստանին ոտքի կանգնել և համընթաց տեմպերով զարգանալ: XVII դարի սկզբին երկրի շուրջ և երկրի ներսում ստեղծված ծայրաստիճան լարված վիճակը պարզապես խոչընդոտում էր երկրի բնականոն զարգացմանը: Մյուս կողմից ներքաղաքական ճգնաժամից և Ռուսաստանում ծավալված գահակալական կռիվներից փորձում էին առավելագույնս օգուտ քաղել արտաքին ուժերը, որոնք չէին հաշտվում Արևելյան Եվրոպայում ռուսական դիրքերի ընդլայնման հետ: Այս իրավիճակը շարունակվեց այնքան, մինչև Ռյուրիկևյան դինաստիայի թափուր գահը զբաղեցրեցին Ռոմանովների տան ներկայացուցիչները: Երկրի համար ծայրաստիճան բարդ քաղաքական իրավիճակում Ռոմանովների առաջին գահակալներին հաջողվեց իշխանությունն իրենց ձեռքը վերցնել, վերջ դնել գահակալական կռիվներին և արքունական դավերին, կայունացնել երկրի ներքին դրությունը, կարգուկանոն հաստատել երկրի ներսում: Այս բոլորը հնարավորություն տվեց թե´ նրանց և թե´ նրանց հաջորդներին հետագայում իրականացնել առավել վստահ արտաքին քաղաքականություն, իսկ արտաքին թշնամու դեմ պատերազմելիս հանդես գալ անկաշկանդ և հաղթանակներ տոնել:
Գրականության ցանկ
1. Գրիգորյան Զ., «Հայ-ռուսական հարաբերությունների պատմության պարբերացման մասին», Պատմա-բանասիրական հանդես, 1972№ 3:
2. Հովհաննիսյան Հ., «Հայաստան և Ռուսաստան. պատմության դասեր և իրողություններ», Լրաբեր Հասարակական Գիտությունների, 2014, № 1:
3. Սկազկին Դ., «Միջին դաերի պատմություն» (թարգմանիչ` Ռ. Գուլքանյան), Երևան, 1978:
4. Վիրաբյան Ա., «Վրաստանի XVII դարի պատմության հարցերը Զաքարիա Քանաքեռցու «Պատմագրության» համատեքստում», Երևան, 2012:
5. Бердзенишвили Н., «История Грузии (с древнейших времен до 60-х годов XIX века)», Тбилиси, 1962.
6. Богуславский В., Куксина Е., «Ям-Запольский договор», Т. 2., Москва, 2001.
7. Соловьев С., «История России с древнейших времен», кн. IV, том 7 – 8. Москва, 1960.
8. Тарас А., «Войны Московской Руси с Великим княжеством Литовским и Речью Посполитой в XIV — XVII вв.», Минск, 2006.
9. Флория Б., «Польско-литовская интервенция в России и русское общество», Москва, 2005.
10. Флоря Б., «Русское государство и его западные соседи (1655 − 1661 гг.)», Москва, 2010.