Հատված
2008 թ. օգոստոսին Հարավային Օսիայում տեղ գտած պատերազմական գործողությունները, որոնք ըստ հակամարտության մեջ ներգրավված կողմերի տարբեր կերպ են անվանվում (ռուս-վրացական պատերազմ կամ հարավօսական պատերազմ) Սառը պատերազմի ավարտից հետո, ըստ էության Ռուսաստանի և Արևմուտքի միջև առաջին ռազմական բախումներ էր: Իսկ առավել կարևորվում է այն հարցը, որ այդ բախումն արձանագրվեց մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում: Կարճատև պատերազմի հետևանքներն ավելին քան զգալի էին Հայաստանում, մասնավորապես երկու հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջապատման մեջ գտնվող Հայաստաը զգաց արտաքին աշխարհից կտրվելու վտանգը սեփական երկրի կայունության համար: Մյուս կողմից այս հակամարտությունը նաև զգալի ազդեցություն ունեցած Ղարաբաղյան հակամարտության մեջ, քանի որ որոշակիորեն զսպեց ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունները: Սակայն ռուս-վրացական հակամարտությունն ամենևին էլ լոկալ ու զուտ առանձին բնույթ չէր կրում, այն հանուն ազդեցության գոտիների Արևմուտքի և Ռուսաստանի հակամարտության արդյունքն էր և հետևապես այն ուղղակիորեն կապված էր Վրաստանի կողմից եվրաատլանտյան ինտեգրացիոն գործընթացների հետ: Մյուս կողմից նույն գործընթացները տեղ էին գտնում Ուկրաինայում: Այսօր համաշխարհային քաղաքականության ուշադրությունը բևեռված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ, որն իր բնույթով նույնական է մեր հետազոտության նյութին: Այսինքն ետխորհրդային տարածաշրջանում տեղ գտնվող իրադարձություններն առավել ամբողջական ընկալելու համար բավական ընդունելի միջոց է հենց մեր ռուս-վրացական հակամարտության լուսաբանումը:
Գրականության ցանկ
1. Kakachia, K. (2010). Russo-Georgian Relationship: Personal Issues or National Interest?. Turkish Policy Quarterly. 9(4), pp. 109-116, Available at: http://turkishpolicy.com/Files/ArticlePDF/the-russo-georgian-relationship-personal-issues-or-national-interest-winter-2010-en.pdf
2. Lukyanov, F. (2012). Russia and Georgia: Going Their Separate Ways. Caucasus Analytical Digest. No. 41, pp. 4-7, Available at: http://www.laender-analysen.de/cad/pdf/CaucasusAnalyticalDigest41.pdf
3. National Security Concept of Georgia (2005), Available at:
http://www.parliament.ge/files/292_880_927746_concept_en.pdf
4. National Security Concept of Georgia (2011), Available at:
https://nsc.gov.ge/res/docs/2014060215373342700.pdf
5. Nodia, G. (2013). Divergent Interests: What Can and Cannot be Achieved in Georgia-Russian Relations In: K. Kakachia, M. Cecire (eds.). Georgian Foreign Policy The Quest for Sustainable Security, Konrad Adenauer Stiftung, Tbilisi, pp. 97-109, Available at: http://www.kas.de/wf/doc/kas_37002-1522-1-30.pdf
6. Rondeli, A. (2013). Georgia-Russia: From Negative to Positive Uncertainty?. GFSIS, Available at: https://www.gfsis.org/files/library/opinion-papers/3-expert-opinion-eng.pdf