ԱՄՆ նորմաստեղծ համակարգի գործառնության առանձնահատկությունները

Գին՝ 1400դրամ
Էջերի քանակ՝ 7էջ
Իրավագիտություն
Աշխատանքի տեսակ՝ Ռեֆերատ
Աշխատանքի ID` 2917

Բովանդակություն

Հատված

Նորմաստեղծ գործունեությունը ստեղծվել և սկսել է զարգանալ հազարամյակներ առաջ, երբ դեռ գոյություն չուներ պետություն, իսկ հասարակության զարգացվածությունը գտնվում էր ցածր մակարդակում: Այդ ժամանակաշրջանում իրավունքը հիմնականում գտնվում էր կրոնական գաղափարախոսությունների, թույլտվությունների և արգելքների շրջանակում: Ինչպես գիտենք իրավունքի նորմը իրավունքի բովանդակության հիմնական, առաջնային տարրն է: Իրավական նորմը իրավունքի սկզբնական բջիջն է, այն դասվում է սոցիալական նորմերի շարքին, այսինքն սահմանում է համապարտադիր վարքագծի կանոններ հասարակական հարաբերություններում: Նորմաստեղծ գործունեություն իրականացվում է պետության կողմից: Իրականացնել նորմաստեղծ գործունեություն նշանակում է ստեղծել իրավունք, իրականացնել իրավաստեղծ գործունեություն: Նորմաստեղծ գործունեությունը պետության աշխատանքի կազմակերպման ձևերից մեկն է: Այն պայմանավորված է հասարակական հարաբերությունների իրավական կարգավորման և հասարակական կյանքում մարդկանց վարքագծի կանոնակարգման օբյեկտիվ անհրաժեշտությամբ: Իրավաստեղծ գործունեությունը ինչ ձևով էլ, որ այն գոյություն ունենա, հասարակության ղեկավարման պետական ձև է: Իրավաբանական գրականության մեջ նորմաստեղծ գործունեության հասկացության վերաբերյալ ստեղծվել են տարբեր տեսակետեր: Որոշ գիտնականների կարծիքով նորմաստեղծ գործունեությունը իրավական ակտերում ժողովրդի կամքի արտահայտման և ամրագրման պարբերաբար ձևավորված ընթացակարգ է:

Գրականության ցանկ

1. Հ. Քոչարյան, Սահմանադրական իրավունքի հիմնահարցեր, Եր.,1994:
2. Մ. Մուրադյան, Արտասահմանյան երկրների սահմանադրական իրավունք, Երևան, 2009:
3. Հ. Նազարյան, ԱՄՆ դատական համակարգը, Երևան, Նժար, 1997, էջ 45:
4. Проблеми общей теории права и государства, Учебник для вузов, В. С. Нерсесянц, М., 1999:
5. Ковачев Д. А, Механизм правотворчества в социалитическом государстве, М., 1974:
6. К. И. Батыр, Всеобщая история государства и права, Москва 2000:
7. О. А. Омельченко, Всеобщая история государства и права, Москва 2000:
8. Baker R. A. The Senate of the United states. A Bicentennial History. Washington, 1988:

Պատվիրել/