Հատված
Սույն աշխատանքում մենք ուսումնասիրել և ձեր ուշադրությանն ենք ներկայացրել իրավահարաբերություն հասկացությունը և նրա հիմնական հատկանիշները։ Ինչպես հայտնի է, իրավահարաբերությունը իրավունքի նորմով սահմանվող իրական հասարակական հարաբերությունների միայն մեկ կողմն է, նրա արտահայտման առանձնահատուկ ձևը: Իրավահարաբերությունը իրավական նորմերով կարգավորվող հարաբերություն է, որն առաջանում է երկու անձանց միջև։ Իրավական են այն հարաբերությունները, որոնք կարգավորվում են օրենքի կանոններով: Իրավահարաբերության սուբյեկտ է համարվում այն անձը, որը կարող է կրել իրավունքներ և պարտականություններ։ Իրավահարաբերության օբյեկտ է այն խնդիրն է, որի շուրջ սուբյեկտները մտել են իրավահարաբերության մեջ, իսկ իրավահարաբերության բովանդակություն է համարվում օբյեկտի շուրջ իրավահարաբերության մեջ մտած սուբյեկտների իրավունքները և պարտականությունների ամբողջությունը։ Ինչպես գիտենք, իրավահարաբերությունների սուբյեկտներ կարող են լինել պետությունը՝ ի դեմս իր ներկայացուցչի՝ պաշտոնատար անձանց, տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական և ֆիզիկական անձինք։ Անհատները հանդիսանում են պետության անհատ քաղաքացիներ, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիներ եւ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք բնակվում են պետության տարածքում:
Գրականության ցանկ
1. Խրոպանյուկ Վ․, « Պետության և իրավունքի տեսություն», Երևան, 1997։
2. Ներսեսյանց. Վ., «Իրավունքի և պետության տեսություն» Երևան, 2001։ Վաղարշյան Ա, «Պետության և իրավունքի տեսություն», Երևան, 2011։
3. Коркунов Н. М. «Лекции по общей теории права», Москва, 1896.
4. Марченко М., «Теория государства и права», Москва, 2009.
5. Нерсесянц В., «Теория государства и права», Москва, 2009.
6. Правоотношения-http://www.grandars.ru/college/pravovedenie/pravootnoshenie.html /14․04․2019/