Պարտապանների ժողովը և խորհուրդը

Գին՝ 2200դրամ
Էջերի քանակ՝ 11էջ
Իրավագիտություն
Աշխատանքի տեսակ՝ Ռեֆերատ
Աշխատանքի ID` 2928

Բովանդակություն

Հատված

Պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է՝ վճարել դրամ, հանձնել գույք , կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Պարտավորությունում որպես կողմ՝ պարտատեր կամ պարտապան, իրավունք ունի մասնակցել մեկ կամ մի քանի անձ: Պարտապանն այն անձ է, որը պարտավոր է կատարել որոշակի գործողություն կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողության կատարումից: Եթե կողմերից յուրաքանչյուրը պայմանագրով պարտականություն է կրում հօգուտ մյուս կողմի, ապա նա մյուս կողմի պարտապանն է այն բանում, ինչը պարտավոր է անել հօգուտ նրա և միաժամանակ նրա պարտատերն է այն բանով, ինչն իրավունք ունի նրանից պահանջել: Պարտապանը իրավունք ունի պարտավորությունը կատարելիս ապացույցներ պահանջել այն մասին, որ կատարումն ընդունում է հենց պարտատերը կամ դրա համար լիազորված անձը և կրում է նման պահանջ չներկայացնելու հետևանքների ռիսկը, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ ու չի բխում գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից: Պարտապանը իրավունք ունի պարտավորության կատարումը դնել երրորդ անձի վրա, եթե օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից կամ դրա էությունից չի բխում պարտավորությունն անձամբ կատարելու պարտապանի պարտականությունը: Այդ դեպքում պարտատերը պարտավոր է ընդունել պարտապանի փոխարեն երրորդ անձի կողմից պարտավորության կատարումը:

Գրականության ցանկ

1. ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք
2. ՀՀ օրենքը «Սնանկության մասին»
3. Բարսեղյան Տ.Կ «Գործարարական իրավունք» Դասագիրք-Եր.: ԵՊՀ. Հրատ., 2009թ.
4. Տե՛ս Лермонтов М. Ю. Банкротство граждан и упрощенные процедуры банкротства. Последняя судебная практика // “Налоги” (газета), 2009
5. Белых В., Правовое регулирование предпринимательской деятельности в России, Москва, 2005,
6. Витрянский В.В Постатенйный комментарий к Федералному закону О несостоятельности,-М.,20

Պատվիրել/