Պարտավորությունների դասակարգում

Գին՝ 2200դրամ
Էջերի քանակ՝ 11էջ
Իրավագիտություն
Աշխատանքի տեսակ՝ Կուրսային
Աշխատանքի ID` 2929

Բովանդակություն

Ներածություն
Պարտավորությունների դասակարգումը
Եզրակացություն
Գրականության ցանկ

Հատված

Պարտավորությունը քաղաքացիական իրավահարաբերությունների առավել տարածված ձևերից մեկն է: Այն միջնորդավորում է նյութական բարիքների տեղափոխությունը (գույք, աշխատանք, ծառայություն և այլն) մի անձի տնտեսության ոլորտից դեպի մյուս անձի տնտեսության ոլորտ: Քանի որ քաղաքացիական շրջանառությունում նյութական բարիքների տեղափոխությունը իրականացվում է կոնկրետ քաղաքացիական շրջանառության մասնակիցների կողմից, ուստի պարտավորությունը ծագում է կոնկրետ անձանց միջև և այդ պատճառով էլ այն դասվում է հարաբերական իրավահարաբերությունների շարքին: Քանի որ նյութական բարիքների շրջանառությունը չի կարող իրականացվել առանց ակտիվ գործողությունների, ուստի պարտավորական իրավահարաբերություններում իրավազոր անձը (պարտատեր) օժտված է սուբյեկտիվ իրավունքով՝ պահանջել պարտավոր անձից (պարտապան) կատարելու որոշակի ակտիվ գործողություններ՝ գույք հանձնել, աշխատանք կատարել, ծառայություն մատուցել, դրամ վճարել և այլն: Այդ պատճառով էլ պարտավորական իրավահարաբերություններում սուբյեկտիվ իրավունքը կոչվում է պահանջի իրավունք: Դրա հետ միասին երբեմն պարտապանը պարտավոր է ձեռնպահ մնալ որոշակի գործողություններ կատարելուց, սակայն միայն այնպիսի ձեռնպահ մնալուն, որն ուղեկցում է իր ակտիվ գործողություններին, բայց չի փոխարինում դրանց:

Գրականության ցանկ

1. Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգիրք. Ընդունված 05.05.1998 (վերջին փոփոխ. և լրացումներով)
2. Բարսեղյան Տ. Կ., ՀՀ Քաղաքացիական իրավունք: Մաս 1: Երևան, ԵՊՀ, 2009թ.,
3. Гражданское право, учебник. Часть 1, М., 1997,
4. https://lex.am/docs/commentary_of_civil_code_ablication.pdf

Պատվիրել/