Հատված
ՄԱԿ-ի փաստաթղթերում պրոբացիան սահմանվում է որպես «պատժի կատաման պայմանական հետաձգում այդ ժամանակահատվածում հանցագործին վերահսկողության տակ դնելով նրա նկատմամբ վերահսկման ապահովմամբ կամ ուղղիչ աշխատանքների անցկացմամբ»: Բոլոր դիտարկվող երկրներում ներկայումս պրոբացիայի ինստիտուտ գոյություն ունի: Մայրցամաքային իրավական ընտանիքի երկրների համար այն հանդիսանում է համեմատաբար նոր: Այսպես, Ֆրանսիայում պրոբացիայի ինստիտուտը նրա ավանդական ընկալմամբ և ՄԱԿ-ի սահմանմամբ հայտնվել է միայն նոր ՔՕ գործողության անցնելուց հետո, որն ընդունվել է 1992թ.: Անգլիայում և ԱՄՆ-ում տվյալ ինստիտուտը գոյություն ունի շատ տասնամյակների ընթացքում: Պրոբացիայի գլխավոր տարբերակիչ հատկանիշը դա պատժի պայմանական չկատարումն է հատուկ պաշտոնատար անձի նշանակմամբ, որն իրականացնում է վերահսկում դատապարտյալի վարքի նկատմամբ և նրա կողմից որոշակի պարտավորությունների և պրոբացիայի պայմանների կատարմամբ: Որպես կանոն, պրոբացիան ենթադրում է հետևյալ պայմաններին հետևելը.
- չկատարել նոր հանցագործությունների
- պարտավորությունների կատարում, որոնք հատուկ սահմանվել են դատարանի կողմից. օրինակ` անցնել բուժմանհամապատասխան կուրսը կամ մասնագիտական ուսուցման, վերապահվել դատարանի կողմից արգելված վայրեր այցելելուց, չունենալ զենք, փոխհատուցել հասցված վնասը, հաղորդել դատարանին բնակավայրի և աշխատանքի փոփոխման մասին, գալ դատարան պրոբացիայի գործակալի հրահանգով և այլն:
Գրականության ցանկ
1. И.В. Дворянсков, В.В. Сергеева, Д.Е. Баталин, Применение альтернативных видов наказания в Западной Европе, США и России, М. 2003
2. Крылова Н., Серебренникова А. Уголовное право зарубежных стран (Англии, США, Франции, Германии), М. 1998
3. Курс уголовного права. Том 2. Под ред. Н. Ф. Кузнецовой, М., 2002
4. Уголовное право зарубежных стран. Под ред. И. Д. Козочкина, М. 2003
5. Handbook on Probation Services: Guidelines for Probation Practitioners and Managers. United Nations Interregional Crime and Justice Research Institute, Jon Klaus, 1998.
6. Critical Issues in Adult Probation, US Department of Justice, 1979
Recommendation CM/Rec (2010)1 of the Committee of Ministers to member states on the Council of Europe Probation Rules․