Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի հիմնադրույթները

Գին՝ 2000դրամ
Էջերի քանակ՝ 10էջ
Իրավագիտություն
Աշխատանքի տեսակ՝ Կուրսային
Աշխատանքի ID` 2931

Բովանդակություն

Ներածություն
Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի հիմնադրույթները
Եզրակացություն
Գրականության ցանկ

Հատված

Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն ռազմական դրությունը բացառապես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում իրականացվող ժամանակավոր միջոցառում է, որն իրենից ներկայացնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության հատուկ իրավական ռեժիմ և թույլատրում է իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների և ազատությունների որոշակի սահմանափակումների և նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների սահմանում: Այս տեսանկյունից անհրաժեշտ է նշել այն հանգամանքը, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ ՄԻԵԿ) 15-րդ հոդվածը, որը վերնագրված է «Արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղում», վերաբերում է մարդու իրավունքների սահմանափակմանը «պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ արտակարգ դրության ժամանակ: Ինչպես հայտնի է, միջազգային պայմանագրերում օգտագործվող հասկացություններն ունեն ինքնավար բնույթ եւ դրանց բովանդակությունը կախված է նրանից, թե ինչպես են դրանք մեկնաբանվում միջազգայնորեն, առաջին հերթին` նկատի ունենալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: ՄԻԵԿ-ը ռազմական դրությունը դիտարկում է որպես արտակարգ դրության ձևերից մեկը, հետեւաբար, այս հասկացության եւ դրա հետ կապված կարգավորումների միջազգային, մասնավորապես ՄԻԵԴ-ի կողմից տրվող մեկնաբանություններով պետք է առաջնորդվել «արտակարգ դրությունը» ՄԻԵԿ-ի տեսանկյունից դիտարկելիս:

Գրականության ցանկ

1. ՀՀ Սահմանադրություն 2015 թվականի փոփոխություններով,
2. Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենք, ընդունված 2006 թվականի դեկտեմբերի 5-ին, համապատասխանեցված է 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությանը,
3. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա,
4. Բրանիգանն ու Մաքբրայդն ընդդեմ Միացյալ Թագավորության. ՄԻԵԴ վճիռ Brannigan and McBride v. United Kingdom, 26 May 1993, A 258-b (1993) at 80 para. 45,
5. ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ, Գ.Հարությունյան, Երևան 2010 թվական:

Պատվիրել/