Հատված
Սոցիալական աշխատանքը որպես մասնագիտություն հայաստանյան իրականություն մուտք գործեց 20-րդ դարի վերջին: Այն ոչ միայն համալրեց հասարակության պրոֆեսիոնալ կառուցվածքը, այլև արմատական փոփոխություններ կատարեց սոցիալական հարաբերություններում՝ դրանց հաղորդելով նոր բովանդակություն ու որակ: Սոցիալական աշխատանքը որպես մասնագիտություն ձևավորվել է արևմտյան մշակութային միջավայրում՝ ի պատասխան շուկայական հարաբերությունների ծնած սոցիալական մարտահրավերների: Շուկայական տնտեսությունն աղքատացնում է սոցիալական հարաբերությունների բովանդակությունը, դրանք դարձնում անդեմ: Աստիճանաբար խարխլվում են ավանդական այնպիսի սոցիալական ինստիտուտներ, ինչպիսիք են ընտանիքը և կրոնը, դրանց կողքին ձևավորվում ու զարգանում են ձևական (ֆորմալ) բազմաթիվ ինստիտուտներ, կազմակերպություններ ու ընկերություններ: Գերմանացի սոցիոլոգ Ֆ. Թյոնիսի բնորոշմամբ՝ այդ հասարակություններն իրենց համայնքային տիպից անցում են կատարում դեպի նորը : Կապիտալիզմը սրում է մրցակցությունն ապրանքների ու ծառայությունների համար, որի հետևանքով բնակչության նվազ մրցունակ խմբերի կենսական պահանջմունքների բավարարումը դառնում է ռիսկային: Սոցիալական աշխատանքի ինստիտուտը կոչված է որոշ չափով չեզոքացնելու սոցիալական հարաբերությունների ռացիոնալացման այդ անցանկալի հետևանքները, մարդկանց պաշտպանելու կյանքի դժվարին իրավիճակներում, կանխելու սոցիալական ռիսկերը: Այն սոցիալական ծառայության մատուցումը դարձնում է մասնագիտական գործունեություն:
Գրականության ցանկ
1. ՀՀ Սահմանադրություն 2015 թվական փոփոխություններով,
2. ՀՀ օրենք «Սոցիալական աջակցության մասին» ՀՀՊՏ 2014.12.30/76(1089).1 Հոդ.1253.20
3. Կ. Մինասյան, Սոցիալական ապահովության իրավունք, Երևանի համալսարանի հրատարակություն, Երևան, 2000
4. Ա. Խաչատրյան, Սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացումը Հայաստանում, «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն», 2012, 132.5
5. Громов И., Мацкевич А., Семенов В. Западная социология. СПб., 1997
6. Громов И., Мацкевич А., Семенов В. Западная социология. СПб., 1997
7. Н. Смелзер, Социология. М., 1994
8. Busse R. Health Care Systems in Transition: Germany. Written in collabora9 tion with A. Riesberg and edited by A. Dixon. Copenhagen, European Ob9 servatory on Health Care Systems, 2000.
9. Wismar M, Busse R. Outcome9related health targets — political strategies for better health outcomes: a conceptual and comparative study (part 2). Health Policy 2002; 5