Հատված
Հովհաննես Թումանյանի ողջ ստեղծագործությունը ամենասերտ և բազմազան կապերով առնչվում է հայ և համաշխարհային ժողովրդական բանահյուսության հետ: Դարերի ընթացքում ժողովրդի ստեղծած վիպերգերն ու հեքիաթները, առակներն ու ավանդությունները Թումանյանի ստեղծագործության հիմքում մեծ դեր են խաղացել: Ժողովրդական բանահյուսության հետ ունեցած կապը համարելով գրականության ուժի և ժողովրդայնության կարևոր չափանիշներից մեկը` Թումանյանն ասում էր. «Մարդ որքան մոտ լինի իր երկրին ու ժողովրդին, որքան շատ խորանա ժողովրդական ստեղծագործության մեջ, նա էնքան ավելի մեծ է ու համամարդկային. էդ ճանապարհով միայն գրողը կարող է համամարդկային գրականության մեջ տեղ ունենալ»: Թումանյանը ժողովրդական բանահյուսության մեջ տեսնում էր «մեր գրականության հարազատ հողն ու պատվանդանը», «ահա թե որտեղ է հայոց գրականության աղբյուրը. ահա թե որտեղից պետք է խմի հայոց բանաստեղծը, հայոց վիպասանը, հայոց գրողը, որ զորանա»: Հենց այս դիրքերից էլ բանաստեղծը մոտենում էր այս կամ այն արվեստագետի ստեղծագործությանը: Ինչպես իրավացիորեն նկատում է Մ. Մկրյանը, «Թումանյանը ժողովրդի և ժողովրդական ստեղծագործության կապի խորությամբ է որոշում գրողի մեծությունը ու համամարդկայնությունը»:
Գրականության ցանկ
1. Դեմիրճյան Դ., Երկերի ժողովածու 14 հատորով, հ. 8, Երևան,1963:
2. Դոլուխանյան Ա., Հայ ժողովրդական բանահյուսություն, Երևան, 2008:
3. Թամրազյան Հ., Հովհաննես Թումանյան. բանաստեղծը և մտածողը, Երևան, 1955:
4. Թումանյան Հ., Երկերի ժողովածու վեց հատորով, հհ. 1-6, Երևան, 1940-1959:
5. Թումանյան Հ., Երկերի ժողովածու, ժողովրդական հրատ., Երևան, 1926:
6. Հովսեփյան Գ, Փշրանքներ ժողովրդական բանահյուսությունից, Թիֆլիս, 1892:
7. Թումանյան Հ., Երկերի ժողովածու, հ. 4, էջ 266-267:
8. Զորյան Ստ., Երկերի ժողովածու, հ. 10, Երևան, 1964, հ. 12, Երևան, 1990:
9. Հայ շինականի աշխատանքի երգերը (կազմ. Ա. Ղանալանյան), Երևան, 1937:
10. «Հորիզոն», 1912, N 278: