Հատված
Գրականության դասավանդման մեթոդիկան ուսուցման մեթոդների, եղանակների գիտականորեն մշակված այն համակարգն է, առանց որի հնարավոր չէ միջնակարգ դպրոցում գրականության լիարժեք և համակողմանի ուսուցումը: Գրականության դասավանդման մեթոդիկան իր բովանդակությամբ կապվում է երկու կողմերի` ուսուցանողի և աշակերտի հետ: Նշված երկու կողմերը հարաբերվում են գրականությունը ուսուցանելու հետ կապված տարբեր ոլորտներում` դպրոցական աշխատանք, տնային աշխատանք, ծրագրային հանձնարարություն, ծրագրից դուրս հանձնարարություն: Թեստային ուսուցումն ի հայտ է եկել 20-րդ դարասկզբին և կիրառվել հոգեբանության, սոցիոլոգիայի և մանկավարժության ոլորտներում: Այն ծառայել է որոշակի հոգեբանական կամ սոցիոլոգիական հետազոտություններ կատարելուն: Ավելի ուշ ամերիկացի մանկավարժներն սկսեցին թեստը կիրառել որպես սովորողների ձեռք բերած գիտելիքների, դրանց ընկալման և կիրառության ստուգման ձև: Թեստ բառը անգլերենում նշանակում է փորձարկում կամ ստուգում: Քանի որ հայերենի հարցարան բառով ընդունված է անվանել ուսուցչությանը քաջածանոթ առաջադրանքի մի այլ ձև, որի մասին խոսք կլինի ստորև, այդ պատճառով էլ պահպանում ենք ստուգման այդ ձևի օտար անունը: Թեստը տարբերվում է այլ կարգի ուսուցանող կամ ստուգման նպատակով հանձնարարվող առաջադրանքներից, հարցաշարերից, դասագրքային հարցադրումներից:
Գրականության ցանկ
1. Ալեքսանյան Լ. Ուսուցման մեթոդներ. Դրանց կիրառությունը// «Նախաշավիղե, Երևան, 2013, N2:
2. Բազմաբնույթ մտածողության տեսության կիրառումը կրտսեր դպրոցում, խորագրեր և նյութեր, Երևան, 2002:
3. Հայոց լեզու և գրականություն, շտեմարան 1, Երևան, 2017:
4. Аванесов В. С., Композоция тестовых заданий, М., 1998.