Հատված
Նաղաշ Հովնաթանը միջնադարի հայ նշանավոր բանաստեղծներից մեկն է, հանճարեղ Սայաթ-Նովայի անմիջական նախորդը: Հովնաթանը հանդես եկավ այն ժամանակ, երբ մի կողմից լռել էին միջնադարյան տաղերգուները, մյուս կողմից հրապարակ էին իջնում աշուղները: Նաղաշ Հովնաթան- բանաստեղծը նաև նկարիչ է, ուսուցիչ, գիտուն ու խոհուն մարդ, որն իր տաղանդի շնորհիվ սարկավագությունից, հասարակ դպիրից դարձավ «շնորհալի վարպետն իմաստուն»: Նաղաշ Հովնաթանի կյանքի մասին տեղեկությունները չափազանց սուղ են: Հիմնական աղբյուրը նրա բանաստեղծություններն են և որդու` Հակոբի, նշանավոր «Ողբամ արտասուօք, կոծով տխրութեան» բանաստեղծությունը, որը գրվել է հոր մահվան անմիջական տպավորության տակ: Հակոբի բանաստեղծություններից երևում է, որ Հովնաթանը «գիտուն բանի» էր, «յոյժ պիտանի», «շնորհալից վարպետն իմաստուն», որ Հայաստանում բազում սրբոց տուն է զարդարել, «Շնորհալի ձեռն նկարող սրբոց», «Քարտուղար տառից հնոց և նորոց», որ «Երկիր շատ շրջեաց տար յաշխարհ օտար» և, ամենակարևորը` բանաստեղծության վերնագրի մեջ արտացոլվել է Նաղաշի մահվան թվականն ու օրը` 1722 թ., հոկտեմբերի 28: Մինչ այժմ Նաղաշ Հովնաթանի մահվան թվականն ընդունված է եղել 1722 թ.: Նաղաշ Հովնաթանը ծնվել է 1661 թվականին պատմական Սյունիքի (Սիսական) Երնջակ գավառի Շոռոթ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է հոր՝ Հովհաննես (Յոհան) քահանայի մոտ, ապա սովորել Ագուլիսի Ս. Թովմա վանքի դպրոցում, ընդօրինակել ու ծաղկել ձեռագրեր:
Գրականության ցանկ
1. Աբեղյան Մ., Հայոց հին գրականության պատմություն, գ. 2-րդ, Երևան, 1946:
2. Թումանյան Հ., Նաղաշ Հովնաթանը և նրա, Քուչակ Նահապետի, ու Սայաթ-Նովայի սերը, Թիֆլիս, 1916:
3. Հովնաթան Ն. , Բանաստեղծություններ, Երևան, 1952:
4. Մկրտչյան Մ., Նաղաշ Հովնաթան, Երևան, 1957:
5. Չօպանեան Ա., Նաղաշ Յովնաթան աշուղը և Յովնաթան Յովնաթանեան նկարիչը, Փարիզ, 1910: