Բարոյագիտության ոլորտներն ու կառուցվածքը

Գին՝ 2000դրամ
Էջերի քանակ՝ 10էջ
Հոգեբանություն
Աշխատանքի տեսակ՝ Կուրսային
Աշխատանքի ID` 2949

Բովանդակություն

Ներածություն
Բարոյագիտության ոլորտը ու կառուցվածքը
Եզրակացություն
Գրականության ցանկ

Հատված

Մարդկանց և նրանց գործողությունները կարելի է գնահատել տարբեր տեսանկյուններից. օրինակ՝ անատոմիական−ֆիզիկական (բարձրահասակ կամ կարճահասակ, երիտասարդ կամ ծեր, գեր կամ նիհար և այլն), հոգեբանական (լավ հիշողության տեր կամ մոռացկոտ, էքստրավերտ կամ ինտրավերտ, խելացի կամ մտածելու թույլ կարողություններ ունեցող և այլն) կամ բարոյագիտական (ազնիվ կամ անազնիվ, արդարամիտ կամ անարդարամիտ, բարի կամ չար, ներողամիտ կամ վրեժխնդիր և այլն) տեսանկյուններից: Մեր խնդիրն է հասկանալ, թե որն է այդ բարոյագիտական տեսանկյունը կամ ինչ է բարոյագիտությունը: Ամենաընդհանուր առմամբ՝ բարոյագիտության խնդիրը վարքի ճիշտ և սխալ ձևերը, ինչպես նաև անձնային լավ և վատ բնութագրերը բացահայտելն է: Թե տվյալ դեպքում ինչ պետք է հասկանալ «ճիշտ», «սխալ», «լավ» կամ «վատ» ասելով, ավելի մանրամասն կներկայացնենք հետագա շարադրանքում, սակայն պարզ է, որ բոլորս էլ մոտավոր պատկերացում ունենք և՛ ճշտի, և՛ սխալի, և՛ լավի, և՛ վատի մասին: Մարդը կենդանիներից տարբերվում է թե՛ իր անատոմիական−ֆիզիկական և թե՛ իր հոգեկան բնութագրերով (օրինակ՝ մտածելու կարողությամբ), թե՛ նրանով, որ, մարդը բարոյական էակ է: Ի՞նչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ մարդը բարոյական էակ է: Մարդը բարոյական էակ է ոչ թե այն իմաստով, որ նրա վարքը կամ ներաշխարհն օրինակելի է, այլ այն առումով, որ մարդն իր վարքը, մյուս մարդկանց և բնության հետ իր հարաբերությունները կարգավորում է՝ ելնելով բարոյական սկզբունքներից, ձգտում է որոշակի բարոյական իդեալների (արդարություն, հավասարություն, պատասխանատվություն և այլն): Այս իմաստով բարոյականի հակոտնյան ոչ թե անբարոյականն է, այլ ոչ–բարոյականը:

Գրականության ցանկ

1. Ա. Բալայան. Փիլիսոփայություն. Դասախոսությունների համառոտագիր. Եր., 2016
2. Разин А. В. Этика։ Учебник для вузов. — 3-е изд., перераб. — Москва։ Академический Проект, 2006. — 624 с.
3. Хоружий С. С. Кризис классической европейской этики в антропологической перспективе // Этика науки. — Москва։ ИФРАН, 2007. — С. 85-97.

Պատվիրել/