Հատված
Անհատական յուրահատկություններն անհատի անքակտելի մասն են կազմում և իրենց մեջ բովանդակում են անձնային կարևոր գործոններ: Ճանաչելով տվյալ մարդու անհատական հատկանիշների թույլ և ուժեղ կողմերը և նրա հուզական ինտելեկտի մակարդակը՝ մենք կարող ենք մեծացնել նրա՝ տարբեր խնդիրներին հարմարվելու կարողությունը: Անհատի թույլ կողմերը շտկելու, մարդկանց հուզական ինտելեկտի մակարդակը բարձրացնելու միջոցով հնարավոր է բարձրացնել մարդու՝ խնդիրների նկատմամբ հանդուրժողականությունը, զսպվածությունը: Մարդու կամային գործողությունները լինում են պարզ և բարդ: 1-ին դեպքում մարդն առանց դժվարության հասնում է իր նպատակին: Բարդ կամային գործողությունը իրականացվում է մի քանի փուլերով. գիտակցվում է նպատակը, հաշվի առնվում գործողության հետևանքները, գիտակցվում դրդապատճառը, ընդունված որոշման իրականացումը, վերջապես, արտաքին և ներքին դժվարությունների հաղթահարումը, մինչև դրված նպատակը և կայացված որոշումը կատարված լինեն, իսկ արդյունքն էլ ակնառու: Բարդ կամային գործունեության մեջ են ձևավորվում անձի այնպիսի կամային որակները, ինչպիսիք են ինքնուրույնությունը, վճռականությունը, զսպվածությունը, դիմացկունությունը, հաստատակամությունը, համարձակությունը, հետևողականությունը, համառությունը, նպատակամետությունը, ինքնատիրապետման և ինքնակառավարման ընդունակությունը: Դրանց ձևավորման վրա բարերար ազդեցություն են թողնում անձի պարտքի ու պատասխանատվության զգացումը, կենսանպատակների հատկությունը, բարոյական և իրավական համոզմունքները:
Գրականության ցանկ
1. Գոլեման Դ., Հուզական ինտելեկտ, հուզական տեղեկացվածություն, զսպվածություն, այլոց օգնելն ու ապրումակցելը, 1995.
2. Շուլց Դ. և Շուլց Ս. Ա., Անձնային հոգեբանություն, Պարսկերեն թարգմանությունը Սեյեդ Մոհամադի, Վիրայեշ հրատարակչություն, Թեհրան, 1998:
3. Рубинштейн С. Л. Бытие и сознание // Избранные философско-психологические труды. Основы онтологии, логики и психологии. — М.: Наука, 1997.