Հատված
Հոգևոր հասկացությունը ներառում է մի շարք հիմնատարրեր՝ փիլիսոփայություն, արվեստ, գիտություն, բարոյականություն, քաղաքականություն, կրոն, հասարակական հոգեբանություն, գաղափարախոսություն: Հոգևոր կյանքը չափազանց հարուստ է իր բովանդակությամբ և բարդ իր բարդ կառուցվածքով: Այն ներառում է մարդկանց մտքերը, գիտելիքները, գաղափարները, գեղարվեստական պատկերացումները, մարդկային արժեքները, հույզերը, ձգտումները, իդեալները, հավատալիքները և այլն: Դա մի աշխարհ է, որը կենդանություն, շունչ ու հոգի է տալիս յուրաքանչյուր մարդու և հասարակությանն ամբողջապես: Հոգևոր կյանքը բաղկացած է մի շարք մակարդակներից և ձևերից: Մակարդակների մեջ մտնում են անհատական ու հասարակական, առօրեական-գործնական ու տեսական գիտակցությունը, հասարակական հոգեբանությունը և գաղափարախոսությունը: Ձևերն էրենց հերթին ներառնում են մարդկանց քաղաքական և իրավական, բարոյական, գեղագիտական, գիտական, փիլիսոփայական և կրոնական հայացքները: «Մարդը ապրում է ոչ միայն հացիվ, այլև բանիվ». ժողովրդական այս իմաստության փիլիսոփայական իմաստն այն է, որ մարդիկ, ի տարբերություն կենդանիների, ապրում են նյութական և հոգեոր արժեքներով: Բնական է, որ ինչպես նյութական, այնպես էլ հոգևոր արժեքներ ստեղծելու համար նրանք պիտի զբաղվեն հոգևոր գործունեությամբ, մտնեն հոգևոր հարաբերությունների մեջ, արտադրեն, բաշխեն և փոխանակեն հոգևոր արժեքներ՝ իրենց հոգևոր պահանջմունքները բավարարելու համար:
Գրականության ցանկ
1. Ասատրյան Մ., Փիլիսոփայության ներածություն, Երևան, 2004:
2. Հակոբյան Ս., Փիլիսոփայության տեսություն և պատմություն, Երևան, 2005:
3. Վազգեն Ա Հայրապետ Հայոց, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գիրք Բ. 1959: