Հայաստանը Ռուսական կայսրության կազմում

Գին՝ 4500դրամ
Էջերի քանակ՝ 9էջ
Աշխատանքի տեսակ՝ Էսսե
Աշխատանքի ID` 2962

Բովանդակություն

Հատված

Ռուսների և հայերի համագործակցության բազմաթիվ օրինակներ կան հայոց պատմության էջերում: Դրանք պայմանավորված են պատմական զանազան իրողություններով ու հանգամանքներով: Պարսկաստանը չէր հաշտվում Անդրկովկասում իր տարածքները Ռուսաստանին զիջելու իրողության հետ: Անգլիայի մշտապես դրդում էր Պարսկաստանին մտածելու կորցրած տարածքների վերադարձման ուղղությամբ: Մյուս կողմից, Ռուսաստանը ջանքեր էր գործադրում՝ գրավելու Հայաստանը և իր դիրքերն ավելի ամրապնդելու ինչպես Անդրկովկասում, այնպես էլ Մերձավոր Արևելքում: Անգլիական գործակալների միջոցով դեկաբրիստների ապստամբությունից հետո շարունակ լուրեր էին տարածվում, որ Ռուսաստանում սկիզբ են առել գահակալական կռիվներ, և այնտեղ խառնակ վիճակ է տիրում: Այդպես նրանք փորձում էին շահին համոզել, որ պատեհ ժամանակահատված է ռազմական գործողություններ սկսելու՝ ռուսներին Անդրկովկասից վտարելու նպատակով: 60 հազարանոց պարսկական բանակը, որը գլխավորում էր թագաժառանգ Աբբաս-Միրզան, 1826 թվականի հուլիսին Գյուլիստանի պայմանագրի խախտմամբ հատում է Ռուսաստանի սահմանը: Երևանում տեղակայված Հուսեյն խանի զորքերը անակնկալ հարձակում են գործում Շիրակի ու Փամբակի ուղղությամբ: Այսպես սկիզբ է առնում ռուս-պարսկական երկրորդ պատերազմը: Այն ծանր դրության մեջ է դնում ոչ միայն ռուսական փոքրաթիվ բանակին, այլև սպառնալիքային կիրավիճակ ստեղծում սահմանամերձ բնակչության համար:

Գրականության ցանկ

1. Գրիգորյան Զ., Ռուս և հայ ժողովուրդների ռազմական համագործակցությունը 19-րդ դարի սկզբին, Երևան, 1957:
2. Թուրքմենչայի պայմանագրի տեքստը,
http://www.diplomat.am/publ/mijazgayin_pajmanagrer_history/turkmenchay/46-1-0-194,
դիտման ամսաթիվ, 17.05.2019:
3. Մուրադյան Մ., Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին 19-րդ դարի ռուսական պատմագիտական և հասարակական մտքի գնահատմամբ, Երևան, 1985:
4. Ներսիսյան Մ., Դեկաբրիստները Հայաստանում, Երևան, 1958:
5. Семенов Л. С., К вопросу о значении Туркменчайского договора для истории Армении, “Историко-филологического журнала” , 1959, № 4.

Պատվիրել/