Հայերը մյուս կողմում. Դրոյի և Նժդեհի նացիստական համագործակցությունը Նացիստական Գերմանիայի հետ, Հայկական լեգեոնի ձևավորումը և ճակատագիրը

Գին՝ 3500դրամ
Էջերի քանակ՝ 7էջ
Աշխատանքի տեսակ՝ Էսսե
Աշխատանքի ID` 2963

Բովանդակություն

Հատված

1918 թվականին Հայաստանը հայտնվել էր ռազմատնտեսական մեկուսացման մեջ: Թեև Թուրքիան պարտություն էր կրել, սակայն ամենևին էլ մտադրություն չուներ հեռանալու գրաված տարածքներից: 1918 թվականին Հայաստանի և Վրաստանի միջև պայքար էր սկիզբ առել մի շարք տարածքների պատկանելության հարցի շուրջ: Այդ հակամարտությունը նույնիսկ վերաճեց հայ-վրացական պատերազմի: Հայկական բանակի հրամանատարությունը ստանձնեց Դրոն: Շուրջ մեկ ամիս հայկական զորքը՝ զորավարի գլխավորությամբ, պարտության մատնեց վրացիներին՝ Լոռին մաքրելով և ազատելով նրանցից: Հայկական զորքը ճանապարհ բռնեց դեպի Թիֆլիս, սակայն գրոհը կասեցվեց, քանի որ անգլիական կառավարությունը ճնշում գործադրեց հայկական կողմի վրա: Սակայն նշենք նաև, գրոհի կասեցումն ուներ հիմնավոր այլ պատճառ: Թիֆլիսը վաղուց բնակեցված էր հայրենակիցներով, իսկ հայը երբեք չէր գրոհի և վնաս պատճառի ազգակցին ու հայրենակցին: Այս շրջանում Վրաստանը ոգեշնչված էր Գերմանիայի տված խոստումներով: Սակայն անպայմանորեն ուզում ենք նշել և հակադրվել այն կարծիքին, թե Դրոն եղել է հայ-վրացական պատերազմի հրահրողը: Դրոյի գործողություններն ուղղված են եղել միմիայն հարևան երկրի՝ Վրաստանի կողմից հրահրվող ոտնձգություններից հայրենակիցներին պաշտպանելուն, ինչպես նաև հայաբնակ տարածքներում օրինական իշխանություն և անվտանգություն հաստատելուն: Դրանք առավելապես հայ ժողովրդի անվտանգությանն ու պաշտպանությանն առնչվող միջոցառումներ էին: Դեռևս այս տարիներից Դրոյի համար գծագրվում էին Գերմանիայի հետ համագործակցելու ուղիները:

Գրականության ցանկ

1. «Հայկականություն-Արիականություն», Երևան, 2001:
2. Բախչինյան Հ., Արտաշես Աբեղյանի կյանքի ժամանակը // «Գարուն», 1995, թիվ 7:
3. Խատիսյան Ա., Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը, Բեյրութ, 1968:
4. Абрамян Э. А., Забытый легион, Ереван, 2005.
5. Балаян Д., 60 лет тому назад // «Юсисапайл», М., 2002, № 125

Պատվիրել/