Հատված
Եվրոպայի հայկական գաղութների շարքում առանձնանում էր Ղրիմը: Այստեղ հայերը հաստատվել են դեռևս հին ժամանակներից, բայց մշտական բնակություն սկսել են հաստատել 9-րդ դարից: 15-րդ դարում, երբ ավելանում է մոնղոլներից հալածվող հայ բնակչության թվաքանակը, հայերի թիվը Ղրիմում բազմապատկվում է: Հարկ է նշել, որ Ղրիմում հայերը երկրորդ են եղել թվաքանակով թաթարներից հետո: Պատահական չէ, որ Ղրիմի թերակղզու հարավարևելյան շրջանը հայտնի է եղել «Ծովային Հայաստան» անունով: Հայերը բնակվել են թերակղզու տարբեր շրջաններում, հիմնականում քաղաքներում, հազվադեպ՝ որոշ գյուղերում: Ղրիմահայերը հայտնի առևտրականներ են եղել: Աշխույժ մասնակցություն են ցուցաբերել մերձծովյան շրջանների առևտրին՝ զբաղվելով գործվածքի, մորթու, համեմունքի և այլնի ներկրմամբ և հացի, ձկան, կաշվի, մոմի, աղի և այլ մթերքների ու իրերի արտահանմամբ: Ղրիմի հայերի ձեռքում էր առևտրական մենաշնորհը: Գյուղատնտեսության ու արհեստագործության ոլորտում ևս հայերն աչքի էին ընկնում իրենց գործունեությամբ:
Գրականության ցանկ
1. Բարխուդարյան Վ. Բ., Ալեքսանյան Հ. Ս., Ռուսաստանի հայ գաղթօջախների պատմություն, Երևան, 2015:
2. Խառատյան Ա., Կոստանդնուպոլսի հայ գաղթօջախը, «Լրաբեր հասարակական գիտությունների», 2009, 3/23/:
3. Միքայելյան Վ. Ա., Դիլոյան Վ. Ա., Ղրիմի հայկական գաղութի պատմություն, Երևան, 1970:
4. Սվազլյան Վ. Գ., Պոլսի հայ համայնքը և նրա բանահյուսությունը, «Լրաբեր հասարակական գիտությունների», 2000, 2/82/:
5. Փորքեշյան Խ., Ե՞րբ է կատարվել հայերի մուտքը Ղրիմ, http://hpj.asj-oa.am/398/1/62-2(105).pdf, դիտումը՝ 13.05: