Հատված
«Հայկական հարց» տերմինը, որպես այդպիսին, շրջանառության մեջ է դրվել 1877 — 1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ ռուսներին հաջողվեց Օսմանյան կայսրության դեմ պատերազմում Կովկասյան ճակատում որոշակի ձեռքբերումներ ունենալ Արևմտյան Հայաստանի տարածքներից (Կարսի մարզ, Արդահան, Սարիղամիշ, Սուրմալու և այլն): Այդ ժամանակ Հայկական հարցը դարձավ Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը, որը նախատեսում էր հայկական անկախ պետականության ստեղծում կամ գոնե Օսմանյան կայսրության շրջանակներում ստեղծել հայկական ինքնավարություն: Սակայն Ռուսական կայսրությանը չհաջողվեց այդ ժամանակ հասնել Հայկական հարցի տրամաբանական հանգուցալուծմանը, քանի որ Արևմուտքի գերտերությունները, մասնավորապես Գերմանական կայսրությունը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Օսմանյան կայսրությունը դիտում էին որպես հուսալի դաշնակից և Ռուսական կայսրությանը հակազդող ուժ, որի կործանումը կամ թուլացումը կնշանակեր ռուսական դիրքերը մեծացում Մերձավոր Արևելքում: Այս պարագայում Հայկական հարցի արդարացի լուծումը հակասում էր վերոնշյալ երեք արևմտաեվրոպական պետությունների աշխարհաքաղաքական շահերին: Եվ չնայած այն բանին, որ այդ ժամանակ Հայկական հարցը չստացավ իր տրամաբանական լուծումը, այնուամենայնիվ, այն հետագա տասնամյակներում միայն լայն թափ հավաքեց և աստիաճանաբար ձևափոխեց` ավելի համակարգելով և հստակեցնելով հայության պահանջները:
Գրականության ցանկ
1. Ադոնց Ն., «Հայկական հարցի լուծման շուրջ», Երևան 1989:
2. Կիրակոսյան Ջ., «Հայաստանը և միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության արտաքին փաստաթղթերում (1828 – 1923թ.)», Երևան, 1972:
3. Սիմոնյան Հ., «Հայոց պատմություն», Երևան, 2000:
4. Քառյան Ս., «Հայաստանի միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը 1918 – 1923 թթ.», Երևան, 2005:
5. Черчиль В., «Мировой кризис», Москва — Ленинград, 1932.