Հատված
Հայկական հարցը ներառում է մի շարք հիմնահարցերի՝ Հայոց ցեղասպանության, հայերի տեղահանության, հայ ժողովրդի համախմբման, նշված նպատակների համար մղված պայքարի, օտարների տիրապետությունից Հայաստանի ազատագրության, պատմական արդարության վերականգնման և այլնի ամբողջությունը: Հայկական հարց եզրույթը կիրառության մեջ է մտել 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո: Հայկական հարցի առաջացումը պայմանավորված էր պետականության անկմամբ և առանցքային տեղ է գրավել Օսմանյան կայսրությունում ներգործության ոլորտների ու տարածքների բաժանման համար մղվող պայքարում: Հայկական հարցը ներառվել է մի շարք քննարկումների, պայմանագրերի համատեքստում: Խոսքը 1878 թվականի Սան Ստեֆանոյի պայմանագրի, 1878 թվականի Բեռլինի կոնգրեսի 61-րդ հոդվածում և այլ հարթակներում՝ վերածվելով միջազգային հարաբերությունների առարկայի: 1919-1920 թվականներին Հայաստանի Հանրապետությունը փորձում էր Հայկական հարցին լուծում տալ արևմտյան տերությունների օժանդակությամբ ու աջակցությամբ՝ մեկ պետության մեջ միավորելով Հայաստանի արևելյան և արևմտյան մասերը: 1920 թվականի օգոստոսի 10-ին Անտանտը պարտված Թուրքիայի հետ կնքեց Սևրի հաշտության պայմանագիրը: Նշված պայմանագրի երեք առանցքային կետերից մեկը հայերի դեմ կատարված ոճիրն իրագործած պետություններին պատժելու և մարդկության նկատմամբ նման ոճիրները բացառելու հարցն էր: Պայմանագրի հիմքում 1916 թվականին Լոնդոնում ստորագրված Սայքս-Պիկոյի պայմանագրի դրույթներն էին, ըստ որոնց՝ «նախատեսվում էր Օսմանյան կայսրության ասիական տարածքները բաժանել Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի միջև: Որոշակի նշանակություն ունեցան նաև 1920 թ. Սան Ռեմոյի կոնֆերանսի որոշումները»:
Գրականության ցանկ
1. Ալեքսանյան Ա., Պոտսդամի կոնֆերանսը, Հայկական հարցը և Սփյուռքը, http://lraber.asj-oa.am/2680/1/1995-1(189).pdf, դիտված է՝ 06.05.2019:
2. Հարությունեան Ա., Սևրի դաշնագրի վերլուծումը, Պէյրութ, 1999:
3. Ղազարյան Հ., Սևրի պայմանագիրը և Միացյալ անկախ Հայաստանի հռչակումը, Երևան, 2012:
4. Քառյան Ս., Հայաստանի միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը (1918–1923 թթ.), 2005:
5. Гальдер Ф., Военный дневник, М., 1971: