Վերջին խորհրդային սերունդը

Գին՝ 2500դրամ
Էջերի քանակ՝ 5էջ
Աշխատանքի տեսակ՝ Էսսե
Աշխատանքի ID` 2977

Բովանդակություն

Հատված

Հայաստանի խորհրդայնացումը, անշուշտ, պետք է համարել հայոց նորագույն պատմության շրջադարձային էջերից: Ինչպես նշվում է, «ժամանակաշրջանի համար Հայաստանի խորհրդայնացումը պետք է դիտել որպես պատմական իրողություն, թեկուզև սոցիալիստական հեռանկարի առումով: Ռուսաստանում իշխանության ղեկին անցած բոլշևիզմը արդեն 1920 թ. զորեղ գործոն էր, և դրա հետ հաշվի չնստել հնարավոր չէր: Այլընտրանք չկար, և հայ ժողովուրդը կանգնեց խորհրդայնացման անխուսափելի փաստի առաջ: Խորհրդային, համայնավար համակարգը իր բոլոր բացասական երանգավորումներով ու ծանր հետևանքներով հանդերձ, այնուամենայնիվ, որոշակի դեր կատարեց ազգապահպանման գործում, փրկեց բռնի ուծացումից ու ֆիզիկական ոչնչացման դեռևս առկա վտանգից: Այն փակեց մի կարգի հեռանկարների խմբի ճանապարհը, և քողարկված վիճակում պահեց մի այլ որակի հնարավորությունների ու հեռանկարների համակարգ, որը պարզորոշվեց 1980-ական թվականների վերջին — 1990-ական թվականներին»: Ասել է թե՝ խորհրդային կարգերի հաստատումը բավականին երկար գործընթաց էր, որ զերծ չէր բացասական իրողություններից: Հեղկոմի իշխանությունը սկզբնավորեց բռնությունների շարք Հայաստանում: Հայաստանը հայտնվեց ԽՍՀՄ կազմում: Հայ ժողովուրդը ստիպված էր ընդնունել խորհրդային վարչակարգը: Հայաստանում ապրող հայը, ի տարբերություն սփյուռքահայի, որոշ չափով կորցրեց ազատորեն մտածելու և գործելու իրավունքը:

Գրականության ցանկ

1. Ալպօյաճեան Ա., Անկախ Հայաստան, «Ամենուն տարեցոյցը» (կազմ. Թէոդիկ), ԺԶ տարի, Կ. Պոլիս, 1922
2. Խատիսեան Ա., Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը // Հայրենիք, ամսագիր, 1926, հոկտեմբեր:
3. Հայոց քաղաքական պատմություն (դասախոսությունների համառոտագիր), Երևան, 1995:
4. Ղազարեան Վ., Համառօտ պատմութիւն ՌԱԿ-ի, Պէյրութ, 1978:
5. Վարանդեան Մ., Համայնավարութիւնը և համաշխարհային յեղափոխութիւն, Գահիրէ, 1926:

Պատվիրել/