Հատված
Մենք հայերս շատ հպարտության տեղ ունենք: Մենք կարող ենք հպարտանալ, որ առաջին ժողովուրդն ենք, որը պետականորեն ընդունել է քրիստոնեությունը, մենք այն ժողովուրդն ենք, որը հավատարիմ է իր հավատին արդեն տասնյոթ դարից ավել, միակն ենք ողջ աշխարհում, որ ունենք խաչքարեր (եթե չհաշվենք իռլանդական գոթական ոճի խաչքարերը), մեզ մոտ է պահվում այն գեղարդը, որով հռոմեացի զինվորը խոցել էր խաչված Հիսուս Քրիստոսին, իսկ 405 թ-ին հայոց գրերի գյուտից հետո հենց Աստվածաշունչն էր առաջին գիրքը, որ թարգմանվեց հայերեն: Մենք՝ հայերս աստվածապաշտ ու աստվածավախ ժողովուրդ ենք: Մենք շատ ենք գործածում «տեր Աստված», «փառք Աստծո», «Աստծո կամոք», «Աստծո հաջողությամբ» և բազմաթիվ այլ արտահայտություններ, որտեղ դիմում ենք Աստծո զորությանը: Սա վկայում է մեր՝ քրիստոնեական հավատի հանդեպ մեծ սիրո և հավատարմության մասին: Այն հավատը, որը Գրիգոր Լուսավորչի և Տրդատ III Մեծի ջանքերով հռչակվեց Հայաստանի պետական կրոնը [1, էջ 76 – 77], բացի դրական ազդեցությունից, մեզ համար ունեցավ նաև բացասական հետևանքներ: Սակայն նախքան Հայաստանում քրիստոնեության ունեցած դրական ազդեցության և բացասական հետևանքների մասին խոսելը, կցանկանայինք կատարել փոքրիկ պատմական ակնարկ քրիստոնեության ընդունմանն ու ժամանակագրությանը: Պատմագրության մեջ բազմաթիվ սխալմունքներ կան «առաջին քրիստոնյա միապետ» և «առաջին քրիստոնյա պետություն» հասկացությունների շուրջ:
Գրականության ցանկ
1. Աղայան Ծ., Առաքելյան Բ., «Հայ ժողովրդի պատմություն», հատ. II, Երևան, 1984:
2. «Авгарь» // Церковно-научный центр «Православная энциклопедия», Т. I, Москва, 2000.
3. Беда Достопочтенный, «Церковная история народа англов», СПб., 2001.
4. Ведешкин М., «Правовой статус язычников и языческих культов в Римской империи IV -VI вв.» // Император Юлиан. Полное собрание творений, Спб., 2016.
5. Машкин Н., «История Древнего Рима», Ленинград, 1949.
6. Поляк Г., «Всемирная история», Москва, 2003.
7. Պապայան Ռ., «Հայաստանում քրիստոնեության ընդունման հոգևոր նախադրյալները», «Նորավանք» գիտահետազոտական կենտրոն –
http://www.noravank.am/arm/issues/detail.php?ELEMENT_ID=2496 (08. 06. 2005)
8. «5 первых христианских стран» − https://zen.yandex.ru/media/id/5acb79285f4967871962fe6a/5-pervyh-hristianskih-stran-5b09241e5a104fcd5db773a5 (բացված՝ 06. 12. 2018)