Հատված
Ընտրել ենք «Կարծրատիպերի ինքնապաշտպանական ֆունկցիաները ճնշված ազգերի կյանքում» թեման, քանի որ այսօր ամբողջ աշխարհում սոցիալական հանրությունը խոսում է մարդու ազատության և գենդերային հավասարության մասին, բայց դեռ կան երկրներ, որտեղ կինը զրկված է բազմաթիվ իրավունքներից: Թեմայի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ մենք ապրում ենք կարծրատիպերի աշխարհում: Հենց դրանք են զգալի չափով սահմանում բարոյական նորմերը, ձևավորում քաղաքական և աշխարհայացքային կոնցեպցիաները: Վարքագծային կարծրատիպերը շատ բազմազան են և շատ հարցերում որոշում են մեր վարքագիծը, համոզմունքները և վերաբերմունքը շրջապատի նկատմամբ: Դրանց շնորհիվ մենք հստակ գիտենք՝ ինչպես մեզ դրսևորել այս կամ այն դեպքում: Ճանաչողության մեխանիզմում կարծրատիպերի գոյությունը կրում է երկու՝ միմյանց հակադիր բնույթ: Մի կողմից կարծրատիպերը զգալիորեն հեշտացնում են իմացության գործընթացը՝ թույլ տալով լայնորեն օգտագործել գոյություն ունեցող գիտելիքները և կարողությունները, մյուս կողմից՝ հենց դրանք են սահմանափակում իրենց հակասող կամ իրենց շրջանակներից դուրս եկող նոր հասկացությունների ճանաչման հնարավորությունները:
Գրականության ցանկ
1. Հ.Է.Գևորգյան, Գենդեր, խնդիրներ և լուծման ուղիներ, գենդերային ուսուցման մեթոդաբանական մոտեցում, Երևան 2014
2. Մուրադյան Ս. Ա. Ստերեոիպի փիլիսոփայության իմաստը /Խմբ.՝ ակադեմիկոս Գ. Ա. Բրուտյան.-Եր.: 1985
3. Նալչաջյան Ա, Էթնիկական հոգեբանություն, Եր. 2000
4. Арутюнян Ю.В., Дробижева Л.М., Сусоколов А.А. Этносоциология. М., 1999
5. Грушевицкая Т.Г., Попков В.Д., Садохин А.П. Основы межкультурной коммуникации: Учебник для вузов (Под ред. А.П. Садохина. — М.:ЮНИТИ-ДАНА, 2002
6. https://hy.wikipedia.org
7. https://journalist.am/archives/2182